#ՆվիրիրՍեղանդ կամ սիրելի հյուր, քո 18-րդ բաժակ օղին եւ 34-րդ կտոր խոզի բուդը, նվիրել ենք

15/12/2017 schedule19:07

Հայաստանում վերջին տարիներին հասարակությունն Ամանորը տոնելու հետ կապված բաժանվել է երկու մասի. մարդիկ, ովքեր բողոքում են Ամանորյա ծախսերից, բայց նշում են, եւ մարդիկ, ովքեր չեն բողոքում եւ կրկին նշում են: Այս տարի ձեւավորվել է եւս մի խումբ ովքեր եւ՛ բողոքում են, եւ՛ չեն նշում:

Ավելին, ֆեյսբուքյան տիրույթում ձեւավորված այս խումբն իրականացնում է մի ծրագիր, որը նպատակ ունի  ներգրավել եւ համընդհանուր գաղափարի շուրջ միավորել միեւնույն կարծիքը կիսող անձանց: 

«#Նվիրիր սեղանդ 2018 ակցիային» հեշթեգով ակցիայի մասնակիցները որոշել են խնայել իրենց գումարները, կամ ամանորյա «սեղանն» ամբողջությամբ նվիրել կարիքավորներին: Նրանք նպատակադրվել են ակցիայի շրջանակներում հավաքված հասույթը տրամադրել սոցիալական ծանր վիճակի մեջ գտնվող ընտանիքների:

Ակցիայի նախաձեռնողներից մեկը՝  Աննա Վելիցյանը մեր զրույցում ներկայացրեց գաղափարը:

- Աննա, ի՞նչպես ծնվեց այս ծրագիրն իրականացնելու գաղափարը եւ ո՞ւմ մտահաղացումն է:

- Հաշվեցինք, թե միջին հաշվարկով մեզ նման մարդիկ որքան են ծախսում ամանորյա սեղանի, նվերների, խմիչք-կոնֆետների վրա, հասկացանք, որ ամեն տարվա նման պիտի հոգնած, ցայտնոտի մեջ, վերջին պահերին գնենք ու պատրաստենք բուդ, հնդկահավ, նրբաբլիթներ, տոլմա, աղցաններ, եւ էլի մի ամբողջ շարք երկար ապրանքների ցանկ: Այնուհետեւ սկսվելու է ծես հիշեցնող միմյանց տուն գնալը, անվերջ ուտել-խմելը, միմյանց խմիչքներ ու կոնֆետներ տանել-բերելը եւ այլ: Միտք ծագեց՝ այս տարի չանել ուղղակի ոչինչ, չանել ոչ թե պարզապես չանելու համար, այլ այն նույն գումարով, որն այսպես թե այնպես ծախսվելու է, մի բարի գործ անել:

Իսկ ի՞նչպես եք պատրաստվում ակցիայի մասնակիցներդ Ամանորին դիմավորել ձեր հյուրերին:  

- Հյուրերին կդիմավորենք տաք թեյ-սուրճով, մեր երեխաների, մեր կանանց ու մայրիկների ձեռքով պատրաստված խմորեղենով, մուրաբաներով, շատ սոված հյուրերին՝ սպասով, ու կհայտնենք նրանց բարի լուրը, թե գիտե՞ս, սիրելի հյուր, քո 18-րդ բաժակ օղին, 26-րդ գունդ տոլման ու 34-րդ կտոր խոզի բուդը մենք նվիրել ենք՝ բարի նպատակի իրականացմանը, եւ շնորհակալ ենք քեզ դրա համար: Միասին կշփվենք, կզրուցենք հանգիստ, կուրախանանք, կերգենք-կպարենք՝ առանց ճոխ սեղանների, ուրախ սրտով ու մեր արածից գոհ գիտակցությամբ:

- Պատմեք մի փոքր ընթացքի մասին, միացողներ կա՞ն, քանի ոգի է արձագանքել կոչին:

- Միացողներից սկսվեց ամեն ինչ: Երբ ես գրառում արեցի ֆեյսբուքում այս թեմայով, ասացի, որ նման գաղափար ունեմ, մյուսներն էլ ոգեւորված ու պատրաստակամ սկսեցին քաջալերել: Միանգամից երեւաց, որ շատերի գլխում այս գաղափարն ամեն տարի եղել է, կարծես սպասում էին՝ մեկը նախաձեռնի նման հեղափոխական «հակաբդային» ակցիա, որ իրենք էլ միանան: Շատ արագ բացվեց event-ը՝ ստուգելու համար, թե իսկապես՝ քանի հոգի պատրաստ կլինի «զոհելու» բուդն ու տոլման՝ հանուն բարեգործության, եւ պարզվեց, որ մի քանի տասնյակ մարդ մեզ կմիանա:

- Միացողներից ի՞նչ է ակնկալվում:

- Կմիանան կամ ինձ նման՝ «սեղանը» ամբողջությամբ նվիրելով, կամ մասամբ՝ եւ՛ սեղանով, եւ՛ նվիրատվություն կատարելով: Այս պահին ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ընտրելու այն մեկ կոնկրետ նպատակը, որին ուղղվելու են գումարները: Հաջորդ շաբաթվա մեջ, կարծում եմ, կունենանք որոշումը: Կա գաղափար՝ արագ ու տեսանելի օգնություն ցույց տալ մի ընտանիքի, որն իսկապես հացի խնդիր ունի: Բայց մեծամասնությունը ավելի հակված է ոչ թե «ձուկ», այլ «կարթ» նվիրել, այսինքն՝ ընտրել այնպիսի մարդ կամ մարդկանց խումբ, ովքեր պատկերացնում են հստակ՝ ինչ է իրենց անհրաժեշտ, ինչի համար եւ ինչպես է դա նրանց ոտքի կանգնեցնելու: Այս պահին երեք մեծ ու արժեքավոր նախագիծ կա, որոնք կարիք ունեն նախնական կամ զարգացման բյուջեի, գուցե հենց դրանցից մեկի վրա կկանգնենք:

- Եթե այս տարի բարեհաջող իրականացվի ծրագիրը, շարունակական կդառնա՞:

- Կարեւորը՝ սա սկիզբն է, բայց հաստատ ոչ մեկանգամյա մի նախաձեռնություն: Ակնհայտ է, որ ինձ նման մարդիկ շատ-շատ են, ովքեր այլեւս չեն տեսնում մեծ իմաստ Ամանորյա ծեսերի ու ծախսերի մեջ, ուզում են այլ կերպ դիմավորել այս գեղեցիկ առիթն ու դրան հաջորդող ավելի կարեւոր ու սուրբ տոնը, եւ արդեն երեւում է, որ այս խմորը շատ ջուր կտանի նաեւ տարվա ընթացքում, որպեսզի հաջորդ նոր տարիներն ավելի պատրաստված անենք #SayNoToԲուդ կամ #ՆվիրիրՍեղանդ բարեգործական նախաձեռնությունը:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
11406 դիտում

Հրայր Թովմասյանն աշխատանքի չի գնում. ՍԴ-ում «բառդակ» է

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 48 պատգամավոր

Հայտնաբերվել է պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթ դոգ. դիտարկումներ են եղել Երևանի երեք դպրոցներում

ԱԺ պատգամավորի մեքենայի ապակիները կոտրելու դեպքով նյութեր են նախապատրաստվում․ առգրավել են տեսագրությունները

Կասկածյալը ՊԵԿ փոխնախագահ Մաշադյանի եղբայրն է. բացահայտել է 64-ամյա կնոջ դաժան սպանությունը

Հայկական թատրոններում պահանջելու են կատարյալ մարմնով դերասանների. կստեղծվեն լաբորատոր հարթակներ, որտեղ դրանք կհղկվեն

Մեծ Բրիտանիայում բեռնատարի թափքում 39 դիակ է հայտնաբերվել

Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի ֆոտոսեսիային (լուսանկարներ)

Հերթական պլանային դիտարկումը Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը. նա տեղափոխվում է այլ աշխատանքի

Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի Հոկտեմբերի 27-ի բացահայտումը տեղի չունենա. Անդրանիկ Քոչարյան

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

«Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը

Ակնալիճ գյուղում այրվել է ավտոմեքենա. ԱԻՆ

«Թումանյանական օրեր Թբիլիսիում» ծրագիրը կմեկնարկի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելությամբ

Կապանում 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով 36-ամյա տղամարդուն, գողացել է մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան

Հայաստանի ֆուտբոլի առաջնության անհաջողակը 11 խաղում 11 պարտություն է կրել. չունի ոչ մի միավոր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը

Պատգամավորն առաջարկում է սահմանափակել Սեւանա լճից ավել ջրառի իրականացումը

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը հերքում է Գեւորգ Ազարյանի պնդումը, թե կենտրոնը թաթախված է կոռուպցիայի մեջ