50-70 ընկերություն, 100-130 մլն դոլարի ներդրում. հույսեր՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին եւ առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: 

Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, եւ դեկտեմբերի 15-ին տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության պաշտոնական մեկնարկը։ ԱՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով:

Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու եւ ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար: 

Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային եւ այլ ծառայությունների համար։
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարապետյանը նշել է, որ ԱՏԳ-ի հետ կապված կառավարության մտադրությունները լուրջ են:

 «Մեր մտադրությունները բավական լուրջ են, որովհետեւ վստահ ենք, որ այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում եւ այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի, Եվրամիության, մեր հարեւան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առեւտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան եւ Եվրամիության, եւ ԵԱՏՄ շուկաներ:

«Ակնկալում ենք նաեւ, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան: Վստահ եմ, որ ազատ տնտեսական գոտին ունի շատ լավ հեռանկարներ: Ուրախ ենք, որ այսօր հայտարարվում է ազատ տնտեսական գոտու ռեժիմը բացելու մասին, սակայն իսկական աշատանքը հիմա է սկսվում»,- ընդգծել է նա:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առեւտրի, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտները։

Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ եւ կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ եւ ծառայություններ։

Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առեւտրային եւ լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առեւտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ եւ ԵՄ երկրների միջեւ։ Բացի այդ, Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլեւ Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների եւ ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

Վարչապետ Կարապետյանի ներկայությամբ ստորագրվել են ազատ տնտեսական գոտու գործունեության առաջին փաստաթղթերը: Մասնավորապես, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջեւ ստորագրվել է պայմանագիր։ Այն ստորագրել են նախարար Սուրեն Կարայանը եւ Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը:

Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի միջեւ: Փաստաթուղթը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արգամ Ջուլհակյանը: 

Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի եւ «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի միջեւ: Հուշագիրը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը եւ «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մուրադյանը: 

Համագործակցության հուշագիր է կնքվել նաեւ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցչության միջեւ, որը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը եւ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

Տպել
3701 դիտում

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում

Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Վարժարանի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Մենք ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ 4 սյուների վրա հիմնված. վարչապետը՝ ՔՊ համաժողովին (տեսանյութ)

Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. փրկարարները տարհանել են բնակիչներին

Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ, եթե պատերազմ եք ուզում՝ կստանաք. Տիգրան Ուրիխանյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովն է. ընտրվելու է վարչության նոր կազմ. ուղիղ

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն