Ասուլիս առանց Սերժ Սարգսյանի. կարող է կարդալ այն, ինչ չի ուզում լսել

Սերժ Սարգսյանն առանձնապես չի սիրում պատասխանել լրագրողների հարցերին եւ այդպիսով նաեւ պարբերաբար հաշվետու լինել արածների ու չարածների համար:

Մամուլի մեծ ասուլիսներ նա չի հրավիրում: Առանձին միջոցառումների ժամանակ նույնպես պետության ղեկավարին մոտենալն ու որեւէ հարց ուղղելը լրագրողների համար գրեթե անհնար է: Նրա անվտանգության ծառայության աշխատակիցները նման բան թույլ չեն տա:

Իհարկե, ասվածը չի նշանակում, թե Սերժ Սարգսյանն ընդհանրապես հանդիպումներ չի ունենում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ: Նման բաներ լինում են: Երբեմն: Բայց նրանից այս կամ այն թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու հնարավորությունն ընձեռվում է միայն փոքրաթիվ լրատվամիջոցների եւ հիմնականում՝ հեռուստաընկերությունների:

Երեկ էլ՝ այս ավարտվող տարում, պետության ղեկին գտնվող ու երկիրն առաջնորդող Սերժ Սարգսյանը նախընտրել էր պատասխանել միայն մեկ հեռուստալրագրողի հարցերին:

Այսօր դիմեցինք հայաստանյան լրատվական դաշտում իրենց տեղն ու դերն ունեցող տպագիր եւ էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցների՝ պարզելու, թե ինչ հարց կուղղեին Սերժ Սարգսյանին, եթե ունենային այդ հնարավորությունը, այսինքն, եթե կազմակերպվեր նորմալ ասուլիս:

Այդ հարցերը ներկայացնում ենք ստորեւ, նաեւ՝ ակնկալիքով, որ գուցե թե Սերժ Սարգսյանը մի օր ժամանակ գտնի կամ հարկ համարի դրանց եւս անդրադառնալու: 

«Առավոտ» օրաթերթ

- Արդյոք ժամանակը չէ՞ Ռուբեն Շուգարյանին եւ Արմեն Բայբուրթյանին վերադարձնել արտակարգ եւ լիազոր դեսպանների աստիճանները եւ օգտագործել նրանց փորձը դիվանագիտական ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթ

- Պարոն Սարգսյան, դուք վերջերս հայտարարեցիք, թե ԼՂ խնդրում լուծումները ցավոտ են լինելու, հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները հրապարակված են, եւ պարզ է այդ քայլերի հերթականությունը: Հետաքրքիր է` իսկ ինքներդ որպես պետության ղեկավարի պաշտոն զբաղեցնող, ի՞նչ եք արել հասարակությանն այդ ցավալի լուծումներին նախապատրաստելու համար, ինչպե՞ս եք նախապատրաստել հասարակական կարծիքը, որովհետեւ եթե կողմերը գնան խնդրի լուծման, ապա առաջին քայլերից մեկը պետք է լինի ԼՂ շուրջ անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձը, քայլ, որին հասարակության զգալի մասը դեմ է (ժամանակին դեմ էր նաեւ այն կուսակցությունը, որ ղեկավարում եք այսօր դուք, եւ որը 98-ի իշխանափոխության ակունքներում էր): Այս դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը, թե՞ իրականում շարունակում եք մնալ ստատուս-քվոյի կողմնակից, եւ խնդրի լուծման պատրաստակամության մասին խոսում եք միջազգային հանրությանը հաճոյանալու համար՝ քաջ գիտակցելով որ ե՛ւ ՀՀ, ե՛ւ Ադրբեջանի իշխանություններին դա ձեռնտու չէ, եւ երկուստեք որքան էլ բանակցեն, միեւնույն է, չեն գնա ռեալ քայլերի:

Եվ ներքաղաքական բնագավառի վերաբերյալ մեկ հարց. հասարակությունը, ձեր կարծիքով, սիրո՞ւմ է ձեզ, թե՞ ոչ, համենայնդեպս նախագահական ընտրություններում խոշոր քաղաքներում ձեր պարտությունը խոսում էր այն մասին, որ այնքան էլ ձեզ չեն սիրում, ու ընդհանրապես, այս տարիների ընթացքում հաճա՞խ եք հիշել, որ 2008թ. նախագահի պաշտոնը զբաղեցրիք մարտի 1-ի զոհերի արյան գնով,եւ լեգիտիմության խնդիր ունեք, ՀՀ նախագահ ներկայանալիս էդ խնդիրը չէ՞ր խանգարում ձեզ, թեկուզ ներքուստ, հոգեբանորեն, ու մարտի 1-ի համար ձեզանից ո՞վ է պատասխանատու՝ դո՞ւք, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, ո՞վ կրակելու հրաման տվեց, եւ ինչո՞ւ կրակելու հրաման տվողը չի պատժվել:

 «Հրապարակ» օրաթերթ

-Ձեր կարծիքով, որն է լինելու 2018-ի գլխավոր իրադարձությունը. կառավարման համակարգի վերջնական փոփոխությո՞ւնը, Ղարաբաղի հարցում համաձայնության կայացո՞ւմը, Առաջին հանրապետությանը նվիրված տոնական միջոցառումնե՞րը, Ֆրանկոֆոնիայի համաժողո՞վը, թե՞ որեւէ այլ միջոցառում: Եվ հնարավոր կլինի՞, արդյոք, ձեր կարծիքով, 2018-ին կանգնեցնել արտագաղթը եւ ներգաղթի փոքրիկ ալիք ապահովել, բյուջեով նախատեսված տնտեսական աճը ապահովել, եւ հասնել Հայաստանի փակ սահմանների բացման:

«Չորրորդ իշխանություն» օրաթերթ

-Դուք՝ որպես վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը, պետք է կատարելապես տիրապետեք տնտեսությանը: Ձեր մերձավոր ազգականների ունեցվածքը Հայաստանի համախառն ներքին արդյունքի մոտավորապես քանի՞ տոկոսն է կազմում:

«Հայկական ժամանակ» օրաթերթ

-2014 թվականի ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել եք. «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»: Այս հայտարարության համատեքստում ինչպե՞ս եք վերաբերվում տարբեր ՀՀԿ-ականների՝ վերջին շրջանում հաճախ արվող այն հայտարարություններին, որ դուք՝ որպես երկրի ղեկավար, անփոխարինելի եք: Դուք ձեզ անփոխարինելի համարո՞ւմ եք եւ արդյո՞ք ուժի մեջ է 2014 թվականի ձեր հայտարարությունը:

«Lragir.am» կայք

-Ձեր նախընտրական ոչ մի խոստում այդպես էլ չի իրականացվել. Դուք հիշո՞ւմ եք այդ խոստումների մասին:

«A1plus.am» կայք

-Ինչո՞վ կարող եք բացատրել ձեր հանդուրժողական վերաբերմունքը այն մարդկանց նկատմամբ, որոնք շրջապատում են ձեզ եւ հաճախ հայտնվում են կրիմինալ պատմությունների մեջ: Ինչո՞ւ են ձեր հենարանը դառնում այդ մարդիկ:

News.am, Tert.am, 168.am եւ 1in.am կայքերը փոխանցեցին, որ կամ հարցեր չունեն, կամ նպատակահարմար չեն գտնում Սերժ Սարգսյանին դիմել այսօրինակ ակցիայի միջոցով:

Տպել
4490 դիտում

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)