Ընդդեմ բոլոր տեսակի պատվաստումների. ծնողների շրջանում հակաարշա՞վ է տարվում

Ազատանցիները որոշել եւ մասսայական հրաժարվել պոլիկլինիկայում պատվաստում ստանալուց: Ծնողները մանկաբույժին տեղյակ են պահել, որ իրենց երեխաներին գրիպի դեմ պատվաստելու ցանկություն չունեն:

«Թե ինչ բան էր, ես էլ չգիտեմ, քանի կար գարդասիլն էր, հիմա էլ գրիպը, ես չգիտեմ էս հոսանքը որտեղից է գալիս, ամեն գրածի հավատում են: Էսօր պապիլոմա վիրուսն ամբողջ ինտերներտը լցված ա, հլը հասկանալի ա, ինֆորմացիա են տարածել հիմա էլ գրիպի պատվաստանյութի համար: Հրաժարվում են, կռվում են, շատ դժվար ա ժողովրդի հետ»,- մեր զրույցում ասաց բուժամբուլատորիայի տնօրենը:  

Շատ քիչ ազատանցիներ կան, որ համաձայնում եւ երեխաներին պատվաստել գրիպի դեմ: Այստեղ նման խնդիր երբեք չի եղել, պատվաստումների Ազգային օրացույցից շեղումներ չեն ունեցել, բայց հիմա կունենան եւ դա վատ ցուցանիշ է, հետո էլ, ըստ բուժամբուլատորիայի տնօրենի, վտանգավոր է:

«Առավոտյան ասում եմ հետ ենք մնում գրիպի  պատվաստման գրաֆիկից, ասում են Գյումրիի X պոլիկլինիկայում ընդհանրապես չեն անում, բոլորը հրաժարվում են, մի տեղ սկսում են հրաժարվել, մնացածը շղթայական ռեակցիա ա»,- վրդովված նշեց Ազատանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արա Հարությունյանը:

Ազատանցի ծնողները փոքրերին գրիպի, 13 տարեկան աղջիկներին պապիլոմա վիրուսի պատվաստումից են զերծ պահում: Բուժաշխատողների զրույցներն անօգուտ են եղել: Մինչ օրս ոչ մի պատվաստված աղջնակ չկա գյուղում:  

«Մի ծնող հրաժարվեց, պատճառաբանելով, որ իր երեխան էնդոկրին խանգարումներ ունի, ինչը, սակայն, հակացուցում չէ, մյուսն էլ, մի քիչ գեղեցիկ էլ չէ ինֆորմացիայի աղբյուրն ասել, բայց ասել ա հորաքույրս բժիշկ ա, Երեւանից զանգել, ասել ա, հանկարծ չթողնեք»,-առկա իրավիճակը ներկայացրեց պատասխանատուն, միաժամանակ նշելով՝ որ ինքը բուժաշխատող է եւ իր մտերիմներին պատվաստվելու խորհուրդ է տվել:

«Տասը տարի «Նաիրի» բկ-ում էս նույն գրիպի պատվաստանյութը 40.000 դրամով ինքնուրույն մարդիկ գնել, ստանում են: Հիմա պետությունը բերել, անվճար պատվաստում ա, չգիտես ինչի սենց ինֆորմացիոն հակազդեցություն կա  պետական գործառույթի նկատմամբ: Սա բժշկական ընդդիմություն է, ուրիշ ոչինչ: Շատ ցավալի է»,-զրույցը զայրացած  եզրափակեց Ազատանի բուժամբուլատորիայի տնօրենը: 

Անկախ գարդասիլի նկատմամբ առկա տրամադրվածությունից, օրենքով սահմանված կարգով բուժամբուլատորիան պատվաստանյութի իր  չափաքանակը ստացել է: Պատվաստման ենթակա տասներեք տարեկան տասնհինգ աղջիկ կա գյուղում:

Տպել
4386 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի