ԱՄՆ Կոնգրեսի ընտրություն. առաջադրվում է նաև Դոն Բոյաջյանը

18/12/2017 schedule11:46

Միացյալ Նահանգներում Օլբանի քաղաքի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ պաշտպանելով Նյու Յորքի 21-րդ շրջանից Դոն Բոյաջյանի թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում, գրում է Armenian Weekly-ն: 

«Դոնը հասցրել է ներկայանալ այն որակներով և հմտություններով, ցանկությամբ և լիդերի հատկանիշներով, որոնք մեզ անհրաժեշտ են այդ աշխատանքի համար», - նշված է հայտարարության մեջ:  

Դոն Բոյաջյանը նախ պետք է անցնի ընտրությունների նախնական փուլը: Այնուհետև, եթե հայ դեմոկրատ թեկնածուին հաջողվի շրջանցել հանրապետական Էլիզա Ստեֆանիկին, նա կդառնա ԱՄՆ պատմության մեջ երրորդ հայազգի կոնգրեսականը Աննա Էշուից և Ջեքի Սփիյերից հետո:

Դոն Բոյաջյանը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Միացյալ Նահանգներ գաղթած փախստականների թոռն է: Հայրը Dreyer Boyajian LLP իրավաբանական ընկերության հիմնադիրն է, որտեղ աշխատել է նաև Դոնը: Նա որպես օգնական աշխատել է Կոնգրեսում գյուղատնտեսությանը, բնական ռեսուրսներին և էներգետիկ քաղաքականությանը վերաբերող հարցերի ոլորտում:

Ավելի վաղ ԱՄՆ հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւն էր հայտարարություն տարածել՝ Սենատի ընտրություններում պաշտպանելով Նեւադայից առաջադրված Դենի Թարքանյանի թեկնածությունը։

 
Տպել
881 դիտում

Աշոցքում ՔՊ անդամն է հաղթել, Հառիճում՝ ինչպես միշտ, 18 տարվա համայնքապետը

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում