Ադրբեջանը չի կարող խանգարել, որ «Արցախը» մասնակցի բասկետբոլի ՀՀ առաջնությանը

Ադրբեջանը ոչնչով չի կարող խանգարել, որպեսզի Արցախի Հանրապետության «Արցախ» բասկետբոլային թիմը հանդես գա ՀՀ կանոնավոր առաջնությունում՝ Ա լիգայում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Ա լիգայի տնօրեն Արա Պողոսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բասկետբոլի միջագային ֆեդերացիա (ՖԻԲԱ), սակայն արդյունքի չի հասել, քանի որ Ա լիգան ներկայացված է որպես անկախ լիգա, որին կարող է մասնակցել ցանկացած թիմ:

«ՖԻԲԱ-ն վարում է մեր առաջնության ստատիստիկան, ՖԻԲԱ-ն է անում, մենք չենք: ՖԻԲԱ-ի կայքում կարող եք նայել, «Արցախի» վիճակագրությունը կա հենց ՖԻԲԱ-ի կայքում: Մենք այս հարցում ռիսկի գնացինք, ու արդարացվեց. ունենք Ա լիգա, ունենք «Արցախ Ստեփանակերտը», որն այս պահին ընթանում է 2-րդ տեղում»,- ասաց նա:

Արա Պողոսյանը գնահատեց նաեւ ՀՀ անդրանիկ առաջնության ընթացքը: 1-ին շրջանն արդեն ավարտվել է, եւ նրա խոսքով՝ կա հետաքրքիր պայքար, դրամատիկ սցենարով բազմաթիվ մրցավեճեր են լինում, սակայն խնդիրները նույնպես ակնհայտ են:

«Օրինակ՝ մրցավարությունը: Ուզում ենք դա շտկել՝ Եվրոպայից մասնագետներ հրավիրելով, սեմինարներ անցկացնելով: Պարզ դարձավ, որ մարզչական շատ սուր պրոբլեմ ունենք. եւ՛ մանկապատանեկան, եւ՛ բարձրագույն խմբի թիմերի մարզիչների մարզիչների պակասություն կա»,- ասաց նա:

Անհանգստացնում են նաեւ մարզադահլիճների պայմանները: Որոշ թիմերի դահլիճներ անմխիթար վիճակում են, ու դրանից տուժում է նաեւ բասկետբոլի որակն ու դիտարժանությունը: Խոսքն առաջին հերթին «Արթիկի» ու «Շիրակի» մասին է:

««Արթիկը», «Շիրակը» խաղեր են անցկացնում շատ վատ պայմաններում: Չէի էլ պատկերացնում, որ դաշտերի այդպիսի պրոբլեմ կա: Յութուբով կարող եք նայել. թվում է՝ խաղացողի պրոբլեմն է, որ գնդակը վարելիս այն թռնում է 5 մետր այն կողմ, բայց իրականում դա հատակի խնդիրն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վերանորոգման հարցերով իրավասու են զբաղվելու տեղական ինքնակառավարման մարմինները, քանի որ դահլիճները նրանցն են:

Ամեն դեպքում Պողոսյանին գոհացնում է մարզաձեւում դրական տեղաշարժը: Նրա խոսքով՝ ՀՀ-ում բասկետբոլի նկատմամբ ուշադրությունը մեծանում է: Թե մարզաձեւով զբաղվել ցանկացողների թիվն է աճում, եւ թե հովանավորներն են սկսում հետաքրքրություն ցուցաբերել: Ըստ նրա՝ այդպիսով թե՛ գործող թիմերի վիճակը կարող է բարելավվել եւ թե՛ կարող են թիմեր ավելանալ:

Մասնակիցների քանակն ավելանալու նախադրյալներ կան: Մյուս տարվանից Ա լիգային կարող են մասնակցել «Հոմենեթմենը», թիմեր կարող են ներկայացնել Դիլիջանի միջազգային դպրոցը, որը հիանալի պայմաններ ունի, եւ « Դինամո ՄՀԿ»-ն, որը նույնպես հնարավորություններ ունի:

Ֆինանսական պատճառներով ոչ մի թիմ դուրս չի մնա առաջնությունից, քանի որ մասնակցությունը մեծ փողերի հետ կապված չէ ՝ հիմնականում ճանապարհածախս եւ համազգեստի գումար, որը ՀՀ ֆեդերացիան հոգում է, եթե դիմում են: Թիմերը կարող են հեռացվել միայն վատ որակի բասկետբոլի պաճառով: Այս պահին նման բան սպառնում է միայն «Ինժեներին», որը 6 պարտություն ունի, եւ ըստ Արա Պողոսյանի՝ նույնիսկ չի երեւում, թե ինչի հաշվին թիմը կարող է շտկել իրավիճակը:

Տպել
2446 դիտում

Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել. չեն ընդունում կասկածանքը

Երեւանում վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան

Գյումրիում բնակբաշխան աղմկահարույց շղթա է բացվում. փաստերն ուսումնասիրում է դատախազությունը

Ադրբեջանում այս օրերին անցկացվում են վերջին տարիների ամենամասշտաբային բողոքի ցույցերը

Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուփշուր անող 5 քաղաքացիները (տեսանյութ)

Tiv1.am կայքը ֆինանսավորողն այլեւս ցանկություն չունի աշխատել այդ թիմի հետ, նրանք, փաստացի, մեջքից խփել են․ կայքի տնօրեն

Կրկին թալանել են Varks.am-ը, այսօր արդեն երկրորդ անգամ. տարել են 600 հազար դրամ

Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում

Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)

Կողքից է տպավորություն, թե հեշտ էր. Գեւորգյանը՝ ՀՀ 2019 թ. կանանց շախմատի չեմպիոն դառնալու մասին