Քուվեյթում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետի հետ

18/12/2017 schedule22:36

Դեկտեմբերի 15-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը հանդիպեց Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Ալ Մուհաննայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում դեսպան Բադեյանը շնորհակալություն հայտնեց նահանգապետ Սաբեթ Ալ Մուհաննային դեսպանության հետ անցած տարիների սերտ համագործակցության և բազում հարցերում ցուցաբերած աջակցության համար: Կողմերը երկուստեք գոհունակությամբ ընդգծեցին հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը: Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցությանը, կողմերը կարևորեցին զարգացմանն ուղղված քայլերի շարունակականությունը: Այս համատեքստում նախնական համաձայնություն ձեռք բերվեց մոտ ապագայում Երևանի քաղաքապետի և Էլ-Քուվեյթի նահանգապետի փոխայցելությունների կազմակերպման շուրջ։

Իր հերթին նահանգապետ Ալ Մուհաննան վերահաստատեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ իր հանձնառությունը` վստահեցնելով, որ ամեն կերպ պատրաստ է նպաստել դրանք կյանքի կոչելուն և հաջողություն մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ: 

Տպել
1534 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ