Տաքսու վարորդը 41-ամյա կնոջը ծեծել է, գողացել մատանին, ապա ենթարկել սեռական բռնության

20/12/2017 schedule19:24

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանում 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու, առեւանգելու եւ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

2017թ. դեկտեմբերի 19-ին  «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված մի կին,  որը հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել։ 

Նախնական տվյալներով` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ներկայանալով որպես տաքսու վարորդ, կնոջը Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցից առեւանգել է եւ տեղափոխել Երեւան քաղաքի «Մանկական քաղաք» թաղամաս, որտեղ նրա  նկատմամբ բռնություն է գործադրել,  բազմաթիվ հարվածներ հասցրել դեմքին եւ հափշտակել նրա ոսկյա մատանին, առկա կանխիկ գումարը, ապա՝ ենթարկել սեռական բռնության։

Դեպքի առթիվ դեկտեմբերի 19-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 138-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 1-ին մասի եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, կինը ճանաչվել է տուժող:


Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երեւանի բնակիչ է՝ ծնված 1983թ.:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Տպել
1645 դիտում

Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման 2 դեպքով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լոռու Գարգառ գյուղում անասնագոմ է հրդեհվել՝ այրելով մոտ 700 հակ անասնակեր

Ոստիկանները վկայել են, որ իրականում տեղեկություն չեն ունեցել զենքի ու զինամթերքի մասին. Վահե Գրիգորյան

Ում էր պետք Մաշադյանի որդու շուրջ աղմուկը

Գեմաֆին Գասպարյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Առաջիկա շաբաթներին ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն. Մոգերինի

Մայրապետյանի հետ առերեսվել եմ, եւ նա ընդունել է, որ գումար եմ փոխանցել. Սիլվա Համբարձումյան

ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. մարզպետ

30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել. Բաբկեն Թունյան

Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը ոչ թե նվազել, այլ ավելացել են. «Գազպրոմը» չի նվազեցրել հարկերը

Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Ուսման վարձի փոխհատուցում կստանան ապրիլյան պատերազմին մասնակցած նաեւ հեռակա սովորող ուսանողները