Ի՞նչ է այն օրենքը, որ ԱԺ-ն չի ընդունել. խմբագրական

21/12/2017 schedule10:00

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ աննախադեպ մի երեւույթ. չընդունված օրենքը հայտարարվեց առաջին ընթերցմամբ ընդունված եւ այսօր էլ պետք է քվեարկության դրվի երկրորդ ընթերցմամբ։

Իսկ տեղի ունեցածը կապված է ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու փաթեթի հետ, որով Երեւանի վարչական շրջանների դատարանները միացվում են մեկ կառույցի մեջ՝ որպես Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քանի որ Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, նրանում փոփոխությունները պետք է ընդունվեն 3/5-ով, այսինքն՝ 63 ձայնով։

Քվեարկությունից առաջ «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ բոլոր այն պատգամավորներին, ովքեր դեմ են օրենքի նախագծին, կոչ արեց չմասնակցել քվեարկությանը, որովհետեւ իր հաշվարկով ՀՀԿ-ՀՅԴ ձայները չէին հերիքում 63 կողմ ստանալու համար։

Քվեարկությունից հետո լուսատախտակը ցույց տվեց 61 կողմ եւ արձանագրեց, որ որոշումը չի ընդունվել։ Բայց, ի հեճուկս իրենց խմբակցությունների դիրքորոշումների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը կողմ էր քվեարկել նախագծին, իսկ ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանը չէր քվեարկել։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով քվեարկության պատկերը լուսատախտակի վրա վերականգնվեց, որից հետո Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, թե ինքը կողմ է եղել քվեարկությանը։ Իսկ Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հարցը անորոշ էր մնում։ Արա Բաբլոյանը գումարելով գործուղման մեկնած Արփինե Հովհաննիսյանի գրությունը կողմ լինելու մասին, Նապոլեոն Ազիզյանի «կողմը», Ռուստամ Մախմուդյանի հայտարարությունը կողմ լինելու մասին, հայտարարեց, թե որոշումն ընդունվել է։

Այս իրավիճակում «Ելք» դաշինքը անընդհատ պահանջում էր վերաքվեարկություն, բայց Բաբլոյանը վերաքվեարկություն չնշանակեց։ Եվ երեկ ողջ օրը լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում քննարկում էր տեղի ունենում այն մասին, թե ի վերջո՝ որոշումն ընդունվե՞լ է, թե ոչ։

Այստեղ հատուկ քննության առարկա է Նապոլեոն Ազիզյանի պարագան։ Ըստ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի՝ Նապոլեոն Ազիզյանը քվեարկությունից անմիջապես հետո մոտեցել է քարտուղարություն եւ հայտարարել, որ ինքը չի քվեարկել։ Իսկ ավելի ուշ նույնաբովանդակ գրավոր դիմում է ներկայացրել քարտուղարությանը։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հաշվի չի առել այդ դիմումը, հղում անելով ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասին, որտեղ ասվում է. «Քվեարկության ավարտից հետո նիստը նախագահողը էլեկտրոնային համակարգով իրականացված քվեարկության արդյունքների, ինչպես նաեւ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներկայացված գրությունների հիման վրա  հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման մասին, որից հետո պատգամավորի քվեարկությունը՝ կողմ, դեմ, ձեռնպահ կամ չքվեարկելը, չի կարող վիճարկվել կամ փոփոխվել»:

Որպեսզի ընթերցողին պարզ լինի, ասենք, որ «սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներկայացված գրությունները» գործուղման մեկնած պատգամավորի գրություններն են՝ իրենց քվեարկության մասին։ Ինչպես վերեւում տեսանք, նման մի դեպք ունենք միայն՝ Արփինե Հովհաննիսյան։ Եվ եթե շարժվենք մեջբերված օրենքի ոգուն եւ տառին համապատասխան, ուրեմն պիտի արձանագրենք, որ սկզբունքորեն Բաբլոյանը ճիշտ է արել, որ հաշվել է Նապոլեոն Ազիզյանի «կողմ» ձայնը, որովհետեւ ոչ Ազիզյանը, ոչ «Ծառուկյան» խմբակցությունից որեւէ մեկը քվեարկությունից անմիջապես հետո չեն հայտարարել սխալի մասին։

Եկեք արձանագրենք սա ու նորից կարդանք վերը մեջբերված հոդվածը։ Ի՞նչ է ասում այդ հոդվածը. ասում է, որ նիստը նախագահողը ձայները հաշվելիս երկու գործոն է հաշվի առնում՝ 1. Էլեկտրոնային ցուցատախտակի արդյունքները, 2. Գործուղման մեկնած պատգամավորների գրությունները, ու վերջ։

Այսինքն՝ ոչ ոք իրավունք չունի պատգամավորի, տվյալ դեպքում՝ Ռուստամ Մախմուդյանի բանավոր հայտարարությունը ձայն հաշվել, որովհետեւ օրենքը նման իրավունք չի տալիս։ Այսինքն՝ ըստ Կանոնակարգ օրենքի՝ քվեարկության արդյունքներն են՝ 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ («Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը, ինչպես ասվեց, քվեարկությանը չէին մասնակցել), ինչը նշանակում է, որ օրենքը չի անցել։

Հիմա ընթերցողը հարց կտա, բա եթե կենդանի պատգամավորը դահլիճում նստած է եւ չի կարողացել քվեարկել, նրա ձայնը հաշվի չպիտի՞ առնվի։ Ահա նման իրավիճակների համար է նախատեսված Կանոնակարգ օրենքի 60-րդ հոդվածի 6-րդ մասը, որտեղ ասվում է. «Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում առաջարկում է որեւէ պատգամավոր: Եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով՝ առանց քննարկման, հարցի քվեարկությունը կրկնվում է»:

Այսինքն՝ տվյալ դեպքում պետք է տեղի ունենար վերաքվեարկություն, որովհետեւ տեղի է ունեցել խախտում՝ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը չի կարողացել օգտվել քվեարկելու իր իրավունքից, որը էական ազդեցություն կարող էր ունենալ քվեարկության արդյունքի վրա։

Հարց կծագի, բա ինչու՞ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վերաքվեարկություն չնշանակեց։ Որովհետեւ, եթե վերաքվեարկություն նշանակվեր, Նապոլեոն Ազիզյանը կրկին կողմ չէր քվեարկի, այլ կքվեարկեր իր խմբակցության նման եւ էլի կարձանագրվեր, որ օրենքը ստացել է 62 կողմ ձայն եւ ուրեմն՝ չի ընդունվել։

Բայց քանի որ վերաքվեարկություն տեղի չի ունեցել, հիմա էլ կարող ենք ասել, որ օրենքը միանշանակ չի ընդունվել, որովհետեւ որեւէ մեկը իրավունք չունի Ռուստամ Մախմուդյանի բանավոր հայտարարությունը հաշվել որպես կողմ ձայն։ Ու սա ճաշակի հարց չէ. Կանոնակարգը թույլ չի տալիս։

Տպել
4162 դիտում

Դպրոցներում կաֆել-մետլախ չենք կարող խփել, իսկ պոլիկլինիկաներում կարող է գործել շտապ օգնության ծառայություն. Ա. Թորոսյան

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթաց

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

Ոչ ոք չի կարող բռնության ենթարկվել քաղաքական հայացքների, սոցիալական դիրքի, ազգային պատկանելիության պատճառով. փոխնախարար

Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել

Կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման քարտեզ. Ցոլակյանը հանդիպել է ՀԲ-ի ներկայացուցիչների հետ

Չենք կարող խոսել տնտեսության զարգացման մասին, եթե այն նորարարական չէ․ Տիգրան Խաչատրյան

Վնասվածք ունեցող Արթուր Ալեքսանյանը ծննդյան օրը մարզումը բաց չի թողել. այսօր դարձավ 28 տարեկան

Վաղարշակ Հարությունյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ խորհրդատվություն տալու

Խոշոր ավտովթար Քեթիի ոլորաններում. կան զոհեր

Շուրջ 1 մլն դրամի յուրացում. ՔԿ-ի նոր բացահայտումը Կոտայքի մարզում

Հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից․ Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Կրթության ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն. վարչապետ

Արաբկիրում հայրը դանակահարել էր որդուն

Հարկատուների հաշվին որեւէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը․ փոխվարչապետ

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Թուրքիա՞ն պիտի Վաշինգտոնին ցույց տար ուղղություն. ԱՄՆ-ը զորքերը Սիրիայից տեղափոխում է Իրաք