Թրամփը սպառնում է զրկել ֆինանսական աջակցությունից Երուսաղեմի հարցում հակադրվող երկրներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է զրկել ֆինանսական աջակցությունից այն երկրներին, որոնք չեն կիսում ԱՄՆ դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի հարցում:

Թրամփը սատարել է ՄԱԿ-ում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ Նիկի Հեյլիին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը «գրի կառնի այն երկրների ցանկը», որոնք կողմ կքվեարկեն ՄԱԿ ԳՎ բանաձեւին, որի համաձայն Երուսաղեմի կարգավիճակը կարող է որոշվել միայն ուղիղ պաղեստինա-իսրայելյան բանակցությունների արդյունքում, գրում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ-ն վետո է դրել Երուսաղեմի կարգավիճակի մասին ՄԱԿ բանաձեւի վրա, որով մերժվում էր ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստը: Եգիպտոսի առաջարկած փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը կայացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում դեկտեմբերի 18-ին:

«Այդ երկրները վերցնում են մեր փողերն ու մեր դեմ են քվեարկում: Նրանք միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարներ են ստանում եւ դեմ են քվեարկում մեզ: Մենք բավականին կտնտեսենք: Մեր համար միեւնույն է»,- ասել է Թրամփը:

Նիկի Հեյլին նամակներ է հղել ՄԱԿ անդամ 193 երկրից 180-ին՝ ակնարկելով, որ այդպիսին կարող է լինել ԱՄՆ պատասխանը քվեարկությանը: Թրամփը հավանություն է տվել նամակի բովանդակությանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք եւ հրահանգել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Որոշմանը հաջորդեցին զանգվածային անկարգությունները, ցույցերն ու բախումները, իսկ երեկ Պաղեստինը հայտարարեց իսրայելա-պաղեստինյան երրորդ էստաֆադի` պատերազմի սկզբի մասին:

Աշխարհի բազմաթիվ երկրներ Թրամփին կոչ էին արել խուսափել նման հայտարարությունից, քանի որ այն կթեժացնի Արեւելքում լարվածությունը։ Նրա քայլի հետ կապված մտահոգություն են հայտնել նաեւ Եվրամիությունը, արաբական երկրները, Թուրքիան եւ Ռուսաստանը:

Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր մայրաքաղաքը, որը «միասնական եւ անբաժան է»: Խոսքը նաեւ քաղաքի արեւելյան թաղամասերի եւ պատմական կենտրոնի մասին է, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից եւ ավելի ուշ բռնակցել:

Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան եւ քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարեւոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արեւելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա:

Տպել
2463 դիտում

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին