Դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացրել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

21/12/2017 schedule17:34

Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «Միջազգային խաղաղության եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները» խորագրով քննարկում, որին մասնակցեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը բազման ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով անդրադարձավ ահաբեկչության դեմ պայքարի, զարգացման քաղաքականության, մարդու իրավունքների խրախուսման, հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման գործում կանանց ներգրավման կարեւորությանը։

Դեսպան Մնացականյանն իր ելույթում անդրադարձավ հակամարտությունների վաղ կանխարգելման կարեւորությանը, ատելության, անհանդուրժողականության, ազգային պատկանելիության հիման վրա խտրականության դրսեւորումներին։

ՀՀ դեսպանը նշեց, որ ատելության քարոզի, անհանդուրժողականության, այլատյացության, ռասայական եւ ազգային պատկանելիության հիման վրա խտրականության դրսեւորումները պետք է միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականի արժանանան, հատկապես երբ այդ երեւույթները խթանվում են քաղաքական իշխանությունների կողմից։

Հակամարտությունների կարգավորման գործում տարածաշրջանային կազմակերպությունների դերակատարության համատեքստում, Մնացականյանը գոհունակությամբ նշեց միջազգային հանրության, ՄԱԿ-ի եւ Գլխավոր քարտուղարի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Հիշատակելով հոկտեմբերի 16-ին ու դեկտեմբերի 6-ին կայացած` Նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակներով հանդիպումները եւ դրանց վերաբերյալ համապատասխան հայտարարությունները, նա վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնարար սկզբունքների ու էլեմենտների հիման վրա, որոնք ներկայացված են որպես ամբողջական փաթեթ:

ՀՀ մշտական ներկայացուցիչն, անդրադառնալով ահաբեկչության սպառնալիքին, հիշատակեց «Իսլամական պետության», Ալ Քաիդայի, ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների, քրիստոնյաների եւ այլ կրոնական ու ազգային խմբերի ներկայացուցիչների նկատմամբ Մերձավոր Արեւելքում՝ հատկապես Սիրիայում կատարված անմարդկային հանցագործությունները, ներաառյալ Սիրիայի Քեսաբ եւ Դեյր Զոր բնակավայրերից էթնիկ հայ բնակչության արտաքսումը։ ՀՀ դեսպանը նշեց նաեւ Հայաստանի կողմից Սիրիային տրամադրվող մարդասիրական օժանդակության մասին, ընդգծելով, որ Հայաստանն ապաստան է տրամադրել ավելի քան 22.000 փախստականների Սիրիայից։

ՀՀ դեսպանը կարեւորեց Հայաստանի մասնակցությունը Լիբանանում եւ Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում, նշելով, որ 2015 թ․ Խաղաղապահությանը նվիրված համաշխարհային գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի Նախագահը պատրաստակամություն էր հայտնել ավելացնելու ՀՀ ներգրավվածությունը միջազգային խաղաղապահպահ գործողություններին: 

Տպել
2062 դիտում

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է

Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչին չմասնացկելը խայտառակում է ՈՒԵՖԱ-ին. CNN-ն առաջարկում է բոյկոտել

Քոչարյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է. եղել է դատավարական օրենքի էական խախտում

Եկել ենք ասելո՝ւ լրջացե՛ք. Արմեն Ռուստամյան

Վերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով (տեսանյութ)

Բանակի հրամանատարությանը ուզում են տանել քավարան՝ ապրիլյան պատերազմի քննության անվան տակ. ՀՅԴ անդամ

Տիմատին ներկայացրել է նոր տեսահոլովակը՝ նկարահանված Հայաստանում (տեսանյութ)

ՀՅԴ-ի հանրահավաքը (լուսանկարներ)