Արտաժամյա աշխատանքի դիմաց գործատուն պարտադիր պետք է աշխատողին հավելյալ գումար վճարի

22/12/2017 schedule16:45

2018 թվականի հունվարին նախատեսվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող հիմնական փոփոխությունները ներկայացնել կառավարություն: Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում այս մասին խոսեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը:

Եթե սահմանված ժամկետները լրանալուց հետո աշխատողի ամենամյա արձակուրդը կամ հանգստի իրավունքը գործատուն չի իրացրել, ապա նախատեսվում է, որ յուրաքանչյուր հանգստյան օրվա աշխատանքի դիմաց գործատուն աշխատողին վճարի տուժանք: Տուժանքը կլինի 0,15 տոկոս՝ արձակուրդային վճարից կախված՝ յուրաքանչյուր կետանցված օրվա համար: 

«Միջազգային գրասենյակի մեր կոլեգաները բերել են իրավիճակից բխող օբյեկտիվ հիմնավորումներ, որ 24 ժամ աշխատելու ռեժիմի բացակայությունը կունենա բացասական ազդեցություն տնտեսության համապատասխան ճյուղերում փաստացի զարգացման եւ մրցունակությունը պահպանելու իմաստով»,- ասում է Թադեւոս Ավետիսյանը: Այսինքն՝ 24 ժամյա աշխատանքից հետո, առաջարկվող փոփոխությունների համաձայն, աշխատողը պարտադիր պետք է եւս 24 ժամ հանգստանա: 

Ներկայիս օրենսդրությամբ օրվա ամենաերկար թույլատրելի աշխատաժամանակը 12 ժամն է, չի խրախուսվում օրական 24 ժամյա ռեժիմը՝ առանց հաջորդող մեկօրյա հանգստի: 24 եւ 48 ժամ աշխատանքի ռեժիմը այսօր իսկ խնդրահարույց է: Ուստի հստակեցվել է օրական 24 ժամ, շաբաթը 48 ժամ երկու հերթափոխերի միջեւ պետք է լինի առնվազն 24 ժամ ընդմիջում, որպեսզի աշխատողը կարողանա վերականգնել ուժերը:

Արտաժամյա աշխատանքի համար պետք է լինի պարտադիր հավելում: Սակայն նոր նախագծով առաջարկվող տարբերակն այդ հարցի կարգավորումը նպատակահարմար է գտնում թողնել երկու կողմերի՝ գործատուի եւ աշխատողի բանակցություններին: Հարցը կամրագրվի աշխատանքային պայմանագրում, այսինքն՝ օրենքով չի կարգավորվելու: Նոր նախագիծը, ըստ փոխնախարարի, նպատակահարմար է գտնում բարդ եւ խուճուճ կարգավորումներ չտալ, քանի որ դրանք կարող են մեծացնել սխալվելու ռիսկերը, ինչն էլ կարող է ազդել գործատուի եւաշխատողի շահերի վրա:

Գործող օրենսգրքի համաձայն, գործատուն իրավունք ունի աշխատողից պահանջել արտաժամյա աշխատանք միայն բացառիկ դեպքերում: Նոր փոփոխություններով նախատեսվում է, որ արտաժամյա աշխատանքը կարող է թույլատրվել կողմերի փոխհամաձայնոթյան պարագայում: Լրացուցիչ աշխատանքի դիմաց պետք է լինի հավելյալ վարձատրություն:

Ներկայիս աշխատանքային օրենսգրքով կարգավորված աշխատաժամանակի ռեժիմով աշխատողը օրական պարտադիր պետք է հանգստանա ոչ պակաս, քան 11 ժամը, իսկ շաբաթվա մեջ, հինգօրյա ռեժիմի պարագայում պետք է հանգստանա իրար հաջորդող առնվազն երկու օրը: Արտաժամյա աշխատանքը չի կարող լինել շաբաթը ութ ժամից ավելի, օրական՝ ոչ ավելի քան երկու ժամը: Մեկ աշխատանքային արձակուրդը չի կարող պակաս լինել քսան օրից: Աշխատավարձի պահումներից եւ գանձումներից հետո աշխատողի գումարը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձից: Նվազագույն աշխատավարձը սահմանված է 55 հազար դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը նշեց, որ առաջիկայում կլինեն նախաձեռնություններ եւ՛ աշխատողի եւ ՛գործատուի իրավունքների պաշտպանության վերաբերյալ եւ բոլոր այն լիարժեք դրույթները, որոնք աշխատանքային օրենսգրքով կարեւոր են, կլինեն միջազգային պրակտիկային համահունչ վերահսկողության ներքո: 

Աղունիկ Հովհաննիսյան 

Տպել
10689 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան