ԱԺ-ի իրավաբաններից մեկն իրավական հարցերին մեծ դժվարությամբ է պատասխանում (տեսանյութ)

ՀՀ ազգային Ժողովում շարունակվում է աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցների ատեստացիան: Արդեն գրել ենք, որ ատեստացիային միայն «ՀԺ»-ի թղթակիցն է մասակցում, իսկ լրագրողներն իրենց հավատարմագրերով չէին կարող մուտք գործել ԱԺ՝ չնայած այն հանգամանքին, որ ատեստացիան անցկացնող հանձնաժողովը թույլատրում է լրագրողներին լուսաբանել գործընթացը:

ԱԺ-ի իրավաբանական վարչության աշխատակից Աշոտ Սարգսյանը գրավոր ատեստացիան հաջող հանձնելուց հետո պատասխանեց ատեստացիոն հանձնաժողովի բանավոր հարցերին: Պատասխանելով համակարգչի կողմից ընտրված հարցրին Աշոտ Սարգսյանին հարցեր տվեցին հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի նախագահը հարցրեց, թե քաղծառայողի պաշտոնից ազատումն ի՞նչ եղանակով է իրականացվում: Աշոտ Սարգսյանը պատասխանեց, որ հիմքերը տարբեր կարող են լինել եւ նշեց, որ եթե քաղծառայողը մեկ տարվա մեջ 6 ամսից ավելի բացակայել է աշխատանքից դա այդ պատճառով կարելի է իրեն ազատել աշխատանքից: Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ ինքը նկատի ունի գործընթացը: Իրավաբանը սկսեց կրկին թվարկել հիմքերը, սակայն մեծ դժվարությամբ հանձնաժողովը կարողացավ կորզել «ծառայողական քննություն» բառակապակցությունը, որը այն գործընթացն է, որի հիման վրա կարող են աշխատանքից ազատել քաղծառայողին:

Հանձնաժողովի անդամ, ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն էլ ասաց, որ հարցի պատասխանը երկու կողմ ուներ, սակայն հիմքերին անդրադարձ չկատարվեց: «Ատեստացիային 3 անգամ չի ներկայանում, հիմքերից մեկն է: Չէ, հա, հիմքերից մեկն է»,- ասաց Աշոտ Սարգսյանը:

Հանձնաժողովի նախագահը փորձեց ամփոփել հարցի վերաբերյալ հանձնաժողովի անդամների գնահատականները: Արսեն Բաբայանն ասաց, որ ինքը դժգոհ է պատասխաններից: «Ես պատասխանից դժգոհ եմ, իհարկե: Հիմքերն ընդհանրապես չթվարկվեց, տեսակները թվարկվեցին մասամբ, ոչ ամբողջությամբ: Կարծում եմ՝ իրավաբանական վարչության համար, վարչության աշխատակցի համար Քաղաքացիական ծառայության օրենքի հիմքեր ու տեսակները պետք է թվարկվեն»,- ասաց Արսեն Բաբայանը:

ԱԺ իրավաբանական վարչության պետ Գարեգին Պետրոսյանը խուսափեց միանգամից գնահատել իր աշխատակցին՝ նշելով, որ պատասխանը դրականի եւ բացասականի միջեւ էր: Հանձնաժողովի նախագահն առաջարկեց լրացուցիչ հարցեր տալ: Հանձնաժողովի անդամներից մեկն ասաց, որ իր կարծիքով՝ իրավաբանական վարչության աշխատակիցը տիրապետում է, բայց ոչ լիարժեք:

Հաջորդ հարցն այն էր, թե ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի, ովքեր իրավունք ունեն մասնակցել ԱԺ-ի հրապարակային նիստին պատգամավորներից եւ հարցի քննարկմանը մասնակցող անձանցի բացի: Աշոտ Սարգսյանը պատասխանեց, որ ներկա կարող են լինեն սպասարկող անձնակազմը, աշխատակազմի ղեկավարի կողմից թույլատրված անձինք, հավատարմագրված լրագրողները, կառավարության անդամները, վարչապետը, նախագահի ներկայացուցիչը:

Հանձնաժողովի անդամներից մեկը հուշում պարունակող հարց հնչեցրեց, թե կենտրոնական բանկի նախագահը, գլխավոր դատախազը կարո՞ղ են մասնակցել նիստերին: Բնականաբար, Աշոտ Սարգսյանն ասաց, որ կարող են մասնակցել, ավելացրեց նաեւ Վերահսկիչ պալատի նախագահի մասնակցելու իրավունքը:

Մնացած հարցերի ընթացքում էլ հանձնաժողովի անդամներից ոմանք աչքով-ունքով հուշում էին ատեստացիային մասնակցող քաղծառայողին, սակայն վերջում 5 հարցից 4 դրական պատասխան արձանագրեց հանձնաժողովը:

Նշենք, որ ատեստացիան պարտադիր բնույթ է կրում եւ բազմաթիվ քաղծառայողները դեռ պետք է մասնակցեն ատեստացիային:

Տպել
4580 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է