Հայտնի են Վանաձորի 10 լավագույն մարզիկները

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տեղի ունեցավ Վանաձոր համայնքի 10 լավագույն մարզիկների և նրանց մարզիչների, ինչպես նաև 4 պատանի մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Ներկայացնում ենք 10 լավագույն մարզիկներին ու նրանց անցած ճանապարհը

 10 լավագույն մարզիկների պատվավոր անվանացանկը գլխավորում է սամբո ըմբշամարտիկ՝ Եվրոպայի մեծահասակների առաջնության եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, արծաթե և բրոնզե բազմակի մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի անդամ, սպորտի վաստակավոր վարպետ, որը 6 տարի անընդմեջ համարվում է Վանաձոր քաղաքի լավագույն մարզիկ, Տիգրան Կիրակոսյանը: Մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Աղասի Գալստյան, որը ճանաչվել է նաև 2017թ. Վանաձոր քաղաքի լավագույն մարզիչ:

2-րդ պատվավոր տեղն է զբաղեցրել ձյուդո ըմբշամարտիկ Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, ՀՀ մեծահասակների սամբոյի առաջնության հաղթող, ՀՀ մեծահասակների ձյուդոյի առաջնության հաղթող, աշխարհի առաջնության մասնակից, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի անդամ, Վանաձորի պետական համալսարանի ուսանող, միջազգային կարգի սպորտի վարպետ՝ Արսեն Ղազարյանը: Մարզիչը Արսենի հայրն է, աշխարհի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյանը:

Լավագույն տասնյակի 3-րդ պատվավոր հորիզոնականում է սամբո ըմբշամարտիկ` աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր, ՀՀ երիտասարդների առաջնության հաղթող, ՀՀ մեծահասակների հայկական կոխ ըմբշամարտի առաջնության հաղթող, «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի սան, Հայոց բանակի զինծառայող Արթուր Մանուկյանը: Մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Անատոլի Ավետիսյան:

10 լավագույն մարզիկների անվանացանկի 4-րդ հորիզանակում է ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ երիտասարդների առաջնության հաղթող, ՀՀ մեծահասակների առաջնության 2-րդ մրցանակակիր, ՀՀ 23 տարեկանների առաջնության հաղթող, միջազգային մրցաշարերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր, հանրապետական մրցաշարի 2-րդ մրցանակակիր, Գոլեցյանի անվան միջազգային մրցաշարի 2-րդ մրցանակակիր, «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի սան, Վանաձորի պետական համալսարանի ուսանող` Հովհաննես Մաղաքյանը:

Լավագույն տասնյակի անվանացանկի 5-րդ հորիզոնականում է սամբո ըմբշամարտիկ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր, ՀՀ երիտասարդների սամբոյի առաջնության հաղթող, ՀՀ երիտասարդների ձյուդոյի առաջնության 2-րդ մրցանակակիր, Եվրոպայի գավաթի 5-րդ տեղ զբաղեցրած, «Հայաստան»  մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի սան Էրիկ Հարությունյանը, մարզիչ` Արտյոմ Մելքոնյան:

Լավագույն տասնյակի անվանացանկի 6-րդ հորիզոնականում է թեթեւ ատլետ, Եվրոպայի թիմային առաջնության 3000մ խոչընդոտավազքի արծաթե մեդալակիր, 400մ արգելավազքի բրոնզե մեդալակիր, ՀՀ մեծահասակների առաջնության 100մ վազքատարածության հաղթող 400մ արգելավազքի հաղթող, 4x400մ փոխանցումավազքի հաղթող, ՀՀ մեծահասակների առաջնության 400մ վազքատարածության 3-րդ մրցանակակիր, Թբիլիսիի միջազգային մրցումների 1500մ վազքատարածության հաղթող, միջազգային «Coca-Cola Yerevan half marathon» 5 կմ վազքատարածության 2-րդ մրցանակակիր, Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի սան, Վանաձորի պետական համալսարանի ուսանող, սպորտի վարպետի թեկնածու Էլլադա Ալավերդյանը: Մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գոհար Նազարյան:

Լավագույն տասնյակի անվանացանկի 7-րդ հորիզոնականում է աթլետ, Եվրոպայի թիմային առաջնության 800մ և 1500մ վազքատարածությունների բրոնզե մեդալակիր, ՀՀ մեծահասակների 800մ և 1500մ վազքատարածությունների հաղթող, 4x400մ փոխանցումավազքի հաղթող, 2000մ կրոսավազքի հաղթող, 400մ վազքատարածության 2-րդ մրցանակակիր, Թբիլիսիի միջազգային մրցումների 400մ վազքատարածության հաղթող, «Ստամբուլի գավաթ’’ միջազգային մրցումների 400մ վազքատարածության 2-րդ մրցանակակիր, միջազգային «Coca-‘’Cola Yerevan half marathon» 10 կմ վազքատարածության 2-րդ մրցանակակիր, ֆրանկոֆոնյան խաղերի մասնակից, Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի սան, սպորտի վարպետ Լիլիթ Հարությունյանը: Մարզիչ՝ Արթուր Ղազարյան:

Լավագույն տասնյակի անվանացանկի 8-րդ հորիզոնականում է ազատ ըմբիշ, ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Թբիլիսիի միջազգային մրցաշարի 3-րդ մրցանակակիր, Ստամբուլի միջազգային մրցաշարի 2-րդ մրցանակակիր, Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի 3-րդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնության մասմակից, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան , սպորտի վարպետ Նարեկ Սիրունյանը: Մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյան:

Լավագույն տասնյակի անվանացանկի 9-րդ տեղում է բռնցքամարտիկ ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Թբիլիսիի միջազգային մրցաշարի հաղթող, Եվրոպայի առաջնության մասնակից, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, սպորտի վարպետ Արման Դարչինյանը: Մարզիչ՝ միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյան:

Լավագույն տասնյակի անվանացանկը եզրափակում է բռնցքամարտիկ, ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, միջազգային մրցաշարի 3-րդ մրցանակակիր, բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան, Վանաձորի պետական համալսարանի ուսանող Գառնիկ Պապիկյանը: Մարզիչ` հանրապետական կարգի մրցավար, Գառնիկի հայր` Արմեն Պապիկյան:

Տպել
3134 դիտում

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքները

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին

Արցախի Հանրապետությունում իրականացվել են մի շարք միջոցառումներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները