Հաջող տարի էր. Արթուր Թովմասյան

Հայասատնի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը (օղակներ) դրական է գնահատում մրցաշրջանը, սակայն չի մոռանում Եվրոպայի առաջնության սայթաքումը: Ռումինիայի Կլուժ քաղաքում ապրիլի 19-23-ը կայացած մրցաշարում մոտ էր արծաթե մեդալին, սակայն եզրափակչում վարժությունը վերջացնելիս կոպիտ սխալ թույլ տվեց: «Հայկական ժամանակի» հետ զրույցում մարզիկն ամփոփեց տարին՝ նաև վերհիշելով այդ դրվագը:

«Հաջող տարի էր, քիչ թե շատ եղան արդյունքներ, բայց 2017-ը նաև բացասական կողմ ուներ: Խոսքը Եվրոպայի առաջնության մասին է, որը կարող եմ հստակ ասել, որ ձախողեցի, թվացյալ 100-տոկոսանոց մեդալը ձեռքիցս բաց թողեցի: Հրաշալի շանս էր ընձեռված, բայց չկարողացա օգտագործել: Իսկ մյուս մրցումներում, որոնց մասնակցեցի, կարծես, գոհացրել եմ թե՛ մարզիչներիս, թե՛ ինձ և կարողացել եմ լավ արդյունք ցույց տալ»,- ասաց նա:

Մինչև այդ՝ մարտին, Թովմասյանը Դոհայում դարձել էր աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: Ընդգծում է, որ այդ ստուգատեսում հաջողությունն իրեն մեծապես օգնել է, քանի որ 2016-ին ստացած ծնկի վնասվածքից, վիրահատությունից ու երկար վերականգնողական փուլից հետո վստահությունը վերականգնելու կարիք ուներ:

«Աշխարհի գավաթի մեդալը շատ սպասված էր ինձ համար: Այն օգնեց, որ ավելի բարձր տրամադրությամբ մասնակցեմ այս տարվա բոլոր մրցաշարերին, նպաստեց, որ հոգեբանորեն ավելի վստահ զգամ»,- ասաց նա:

Օգոստոսին հերթական ոսկե մեդալը նվաճեց: Հաղթող դարձավ Թայփեյի համաշխարհային ուսանողական խաղերում: Դա նրա 2-րդ ոսկին էր ուսանողական խաղերում: Առաջինը նվաճել էր 2015 թ.: Թայփեյում էլ քիչ էր մնում զրկվեր մեդալից: Որակավորման փուլը չէր հաղթահարել, ընդգրկվել էր պահեստայինների թվում: Եզրափակչին կարողացավ մասնակցել, քանի որ հավաքականի նրա թիմակից Արթուր Դավթյանը, որն օղակների վրա վարժությունում եզրափակիչ էր դուրս եկել, որոշեց չմասնակցել, որպեսզի ընկերը՝ որպես մրցաշարի առաջին պահեստային, կարողանա կրկին պայքարի մեջ մտնել: Թովմասյանն էլ առավելագույնս օգտվեց հնարավորությունից:

«Երբ մարդուն շանս է տրվում է, նա պետք է ամեն ջանք թափի, որպեզի օգտագործի այն, որովհետև հնարավոր է՝ նման շանս այլևս չունենա»,- ասում է նա:

Արթուր Թովմասյանն ընդգրկվել է ՀՀ տարվա լավագույն մարզիկների տասնյակի 25 թեկնածուների թվում: Տասնյակը կազմվելու է հանրության SMS քվեարկության ու հավատարմագրված մարզական լրագրողների ընտրության հանրագումարով: SMS քվեարկությունն սկսվել է դեկտեմբերի 11-ին, կավարտվի 25-ին, եւ հենց այդ օրը կամփոփվեն արդյունքները: Արթուրն ընդգծում է, որ ցանկացած մարզիկ իրեն գնահատված կզգա, եթե ընդգրկվի տասնյակում:

«Ցանկանում եմ, որ 10 ուժեղագույնների թվում լինեն բոլոր նրանք, ովքեր իրոք արժանի են: Երբ մարզիկն անգամ փոքր վերաբերմունքի է արժանանում պետության կողմից, դա կարող է մոտիվացնել նրան»,- ասում է նա:

Արթուր Թովմասյանը 2018 թվականի իր ելույթների ծրագրի մասին դեռ հստակ ոչինչ չգիտի: Տեղյակ է միայն, որ հաջորդ մրցաշրջանմ սկսվելու է հունվարին Ծաղկաձորի ուսումնամարզական հավաքով:

Տպել
3901 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը