Մանկապարտեզում պահարանն ընկել է երեխայի վրա. պահարանի տակից 10 րոպե անց են դուրս բերել

22/12/2017 schedule22:58

Աբովյանի թիվ 12 մանկապարտեզում այսօր պահարանն ընկել է 5-ամյա սանի վրա, ում հարազատներն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

Armtimes.com-ին այս մասին ահազանգել է երեխայի պապիկը՝ Լյովա Ներկարարյանը, դժգոհելով, որ կատարվածից մինչ այս պահը մանկապարտեզից որեւէ մեկը չի հետաքրքրվել երեխայի ճակատագրով. «Էսօր մեր երեխուն տարել ենք Աբովյանի թիվ 12 մանկապարտեզ, էդ դաստիարակները էնքան անփույթ են, որ 5 տարեկան երեխան մոտիկանա 4 պահարաններին, շուռ տա իր վրա, ուղեղի ցնցում ստանա, կապտուկներով տանենք հիվանդանոց, հետ բերենք ու էլի շտապօգնություն կանչենք, ու էսքանից հետո մանկապարտեզից որեւէ մեկը քիչ չի բարեհաճում ներողություն խնդրել, դեռ մի բան էլ ցինիկ ձեւով ասում են, թե երեխա էր, բան է եղել ա…»,-պատմեց երեխայի պապիկը՝ Լյովա Ներկարարյանը:

Ընտանիքի անդամներին դեպքի մասին ահազանգել է մանկապարտեզի բուժքույրն ու հայտնել, որ երեխան պահարանը գցել է վրան. «Մեր մեքենայով երեխուն տարել ենք հիվանդանոց հետազոտման, բժիշկներն ասին տարեք տուն, եթե սրտխառնոց լինի՝ կբերեք… հմի չգիտենք տանենք, թե տան պայմաններում բուժենք»,-պատմեց պապիկը. «Դաստիարակչուհին նախ պետությունից ա գումար ստանում, հետո էլ մենք էլ ենք վճարում, որ ուշադիր լինեն, ոչ թե սուրճ խմեն ու բաժակ նայեն... երեխեն ուշագնաց է եղել, 10 րոպե հետո նոր տեսել են…»:

Լյովա Ներկարարյանի խոսքով, իրենք պահանջելու են, որ մեղավորները պատժվեն, եւ որ նման դեպքերը չկրկնվեն. «Մեզ գումարային ոչինչ պետք չէ, մենք ապահովված ընտանիք ենք, բայց գոնե պարտավոր էին դաստիարակն ու տնօրենը գային ու հետաքրքրվեին երեխով… բա որ ու երեխուն մի բան լիներ, մենք մեր երեխուն բամբակի մեջ ենք պահում, երեխեն պարտեզում պետք է սովորի, ոչ թե պահարանը վրան գցի ու 10 րոպե հետո նոր տենան, որ երեխեն պահարանի տակ ա…»,-ասաց նա` նշելով, որ այս ամենին պետք է հասարակական հնչեղություն տրվի, որպեսզի մյուս բոլոր մանկապարտեզներում զգոն ու ուշադիր լինեն:

Աբովյանի թիվ 12 մանկապարտեզի դաստիարակ Անուշ Ասատրյանը Armtimes.com-ի հետ զրույցում չհերքեց, որ պահարանն իսկապես ընկել է 5-ամյա Աշոտ Լալայանի վրա. «Ջրի շշերը պահարանի մեջ են գտնվում, օրը 20 անգամ գնում են վերցնում, հերթական անգամ Աշոտը ուզեց ջուր խմի՝ ուղարկեցի, ես էլ երեխեքին էի հագցնում, Աշոտը երեւի կախվել ա պահարանից, էդ պահարանները ամուր չեն, ու ընկել ա վրան»,-ասաց նա, նշելով, որ դեպքը նկատել է ուրիշ խմբի դայակն ու անմիջապես հանել երեխային տակից. «Վարկյաններ ա տեւել, երեխեն երկար պառկած չի մնացել պահարանի տակ»: Դաստիարակի խոսքով՝ երեխան վնասվածքներ չի ստացել. «Բժիշկը նայել ասել ա երեխուն տարեք տուն, եթե սրտխառնոց կունենա՝ կբերեք, անգամ կապտուկներ չի ունեցել…թեթեւ կարմրություն կար, երեխեն ոտքերով պահած ա եղել պահարանը»:

Երբ փոխանցեցինք պապիկի դժգոհությունը, թե ինչու մինչեւ հիմա չեն զանգել ու հետաքրքրվել երեխայով, պատասխանեց. «Մաման բժշկի մոտից զանգեց ինձ ու ասեց, որ ոչ մի վնասվածք, ոչ մի սալջարդ չկա, այդ պատճառով էլ հանգիստ եմ եղել ու չեմ զանգել»,-եզրափակեց դաստիարակը, մեկ անգամ եւս նշելով, որ պահարանները ամուր չեն եղել. «Ծնողն ա ասել, որ ջուրը պահարանում դնենք…»:

Կատարվածի մասին երեխայի հարազատները արդեն իսկ հաղորդում են ներկայացրել ոստիկանությունում:

Տպել
9297 դիտում

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա