Հայ մարմնամարզիկները Բաքվում կայացող մրցումներին չեն կարող մասնակցել. դա խնդիր է

Հայ մարմնամարզիկների համար լուրջ խնդիր է, որ առաջիկայում Բաքվում անցկացվող միջազգային մրցաշարերի քանակն ավելանալու է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի նորընտիր նախագահն ադրբեջանցի է, եւ ջանք չի խնայում, որ իր երկիրը հնարավորինս շատ մրցումներ հյուրընկալի: Դրանցից շատերը վարկանիշային են, բացի այդ՝ հայ երիտասարդների համար կարեւոր են նաեւ բարձր տեղեր զբաղեցնելու ու պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար:

«Մյուս տարի Եվրոպայի երիտասարդների, մեծահասակների առաջնությանը պետք է թիմով մասնակցենք, որպեսզի 2019 թ. Մինսկում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերենք: Երիտասարդներն էլ, ճիշտ է բավականին փոքր են, բայց պետք է աշխատեն բարձր տեղեր գրավել, որպեսզի տարկետում ստանան: 2002 թ. ծնված լավ տղաներ ունենք, որոնց համար Եվրոպայի 2020 թ. առաջնությունը բարձր տեղեր զբաղեցնելու ու տարկետում ստանալու վերջին հնարավորությունն է: Այդ մրցաշարը Բաքվում է լինելու, հետեւաբար չենք մասնակցելու, բայց, եթե չմասնակցենք էլ, գնան բանակ, մարմնամարզությանը պետք է հրաժեշտ տան, քանի որ մարմնամարզիկն իրավունք չունի չմարզվելու թեկուզ 1 ամիս»,- ասաց նա՝ ավելացնելով, որ որոշ մրցաշարերի համար կփորձեն սպիտակ քարտեր ստանալ:

Մարմնամարզիկների համար չլուծված է մնում դահլիճի ոչ բարվոք վիճակը: Հավաքականի անդամները մարզվում են Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում, որը լուրջ վերանորոգման կարիք ունի: Այնտեղ կա մարզիկներին անհրաժեշտ փոսը, սակայն սպունգներ չկան, եւ բարդ տարրեր նրանք չեն կարող փորձել, քանի որ լուրջ վնասվածքներ կստանան: Մոտ 7 ամիս առաջ էլ ՀՀ ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայից որպես նվեր գործիքներ է ստացել, որոնց մի մասն են միայն մարմնամարզիկներն օգտագործում: Ազատ վարժության հարթակը դեռ տեղադրված չէ, քանի որ հատակը վերանորոգված չէ:

«Նույն վիճակում է մնում: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը խոստացել է, որ դա կլինի: Ուղղակի, եթե հատակը վերանորոգեն, այդ աշխատանքների ընթացքում 20 օրից 1 ամիս մարզվող չպետք է լինի: Փորձում ենք հասկանալ՝ երբ դա հնարավոր կլինի: Հատակը վերանորոգելու հետ կապված միակ խնդիրը դա է»,- ասաց նա:

Սերոբյանը նաեւ ամփոփեց մրցաշրջանը: Այս տարվանից ավելի գոհ է, քան 2016 թվականից, որի ընթացքում ավելի շատ մեդալներ էին նվաճել, քանի որ թե երիտասարդները, եւ թե մեծահասակներ միջազգային մրցաշարերում հիմնականում կարողացել են ցուցադրել այն, ինչի ընդունակ են: 2016 թ. Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն (նժույգթաթեր) այս տարի նույն մրցաշարում բրոնզ է նվաճել: Աշխարհի առաջնությունում 5-րդն է եղել, սակայն, ըստ Սերոբյանի, նույնիսկ ավելի լավ է հանդես եկել, քանի 2015 թ., երբ բրոնզե մեդալակիր էր դարձել: Արթուր Դավթյանն այս տարի դարձել է անկախ Հայաստանի պատմության առաջին բազմամարտիկն աշխարհի առաջնության եզրափակչում: Մասնագետը շատ գոհ է նաեւ Արթուր Թովմասյանից (օղակներ), որը հաղթեց Քաթարի աշխարհի գավաթի խաղարկությունում, իսկ Թայփեյի համաշխարհային ուսանողական խաղերում 2-րդ անգամ կարիերայում հաղթող դարձավ: Սակայն Սերոբյանի հույսերը չարդարացնողներից մեկը նույնպես Թովմասյանն է եղել:

«Մի բան եմ միայն ափսոսում՝ Արթուր Թովմասյանի Եվրոպայի առաջնությունը: Նա կարող էր 2-րդ մրցանակակիր լինել: Եզրափակիչ էր մտել 2-րդ արդյունքով, ուղղակի եզրափակչում չստացվեց: Միայն դա է ափսոս: Մեր երիտասարդները լավ արդյունքներ ցույց տվեցին: 2 օր առաջ հանդես էինք գալիս Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությանը: 26 երկիր էր մասնակցում: Բավական լուրջ մրցումներ էին: Մեր հավաքականի տղաները՝ Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը, թիմային հաշվարկում, կարելի է ասել, 2-րդ տեղը զբաղեցրեցին: Ինչո՞ւ եմ ասում 2-րդ, որովհետեւ Ռուսաստանին 2 թիմով պարգեւատրեցին, ինչի իրավունքը չունեին: Մենք Ռուսաստանից հետո 2-րդն ենք: Ճապոնիայի նման թիմի ենք հաղթել: Ունեցել ենք 7 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե: Վերջին մրցումներն էին, լավ ակորդով ավարտեցինք տարին»,- ասաց նա:

Վորոնինի անվան գավաթի խաղարկության թիմային հաշվարկում ՀՀ հավաքականը պաշտոնապես բրոնզե մեդալ է նվաճել: Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում, արծաթե մեդալ՝ նժույգթափերում եւ օղակներում, բրոնզ՝ բազմամարտում եւ զուգափայտերում: Վիգեն Խաչատրյանը բրոնզ է նվաճել ազատ վարժությունում:

Մարմնամարզիկների՝ հաջորդ տարվա ծրագիրը սովորականից տարբերվելու է, քանի որ ի տարբերություն մյուս տարիների՝ Եվրոպայի առաջնությունը լինելու է ոչ թե ապրիլին, այլ օգոստոսին: Հունվարին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնելու: ՀՀ առաջնությունը մարտի փոխարեն՝ կայանալու է հունիսին: Քաթարի գավաթի խաղարկությանը 2018 թվականին թիմը չի մասնակցի: Այդ գումարով ամռանն ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում, որտեղ հիանալի պայմաններ կան, եւ էժան է: Այնուհետեւ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, աշխարհի առաջնությանը, ապա Գերմանիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Գերմանիայի գավաթի խաղարկությունից սկսած 2 տարի աշխարհի գավաթի խաղարկությունները վարկանիշային են լինելու օլիմպիական խաղերի համար: Յուրաքանչյուր գործիքի վրա առավելագույն միավորներ հավաքած մարզիկն օլիմպիական վարկանիշ է ստանալու:

Տպել
2284 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին