Աշխատանքային գրքույկում տվյալները կեղծել ու պետբյուջեից զգալի չափի կենսաթոշակ են ստացել

25/12/2017 schedule18:57

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից իրականացված՝ մինչեւ 2004 թվականն ընկած ժամանակահատվածում «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ում թվով 15,  Գյումրու «Նիվա» ՍՊԸ-ի թվով 8 եւ Գյումրու թիվ 30 դպրոց ՊՈԱԿ-ի թվով 9 անձանց աշխատանքային գրքույկներում կատարված գրառումների հավաստիության ստուգման արդյունքում ձեռք են բերվել առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ստուգման արդյունքների ուսումնասիրման հիման վրա ՀՀ Շիրակի մարզի դատախազության կողմից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանության համապատասխան բաժիններ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ քաղաքացիների  անվամբ լրացված աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ նրանք տարբեր ժամանակահատվածներով եւ տարբեր հաստիքներով ընդունվել են նշված ընկերութուններ, ապա մի քանի տարվա աշխատանքային ստաժ ձեռք բերելուց հետո տարբեր հիմքերով ազատվել աշխատանքից, ինչի մասին գրառումներում առկա է ստորագրություն եւ կլոր կնիքի դրոշմ:

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների մասով հիշյալ ընկերությունների հրամանագրքերում բացակայում են աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման հրամանների հիմքերը՝ հրամանագրքերում վերջինի մասով գրառումներ առկա չեն, այսինքն՝ այդ անձանց անվամբ լրացված՝ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային գրքույկներում ներառվել են առերեւույթ կեղծ տեղեկություններ՝ դրանք հետագայում վերջիներիս կողմից օգտագործելու նպատակով:

Նյութերի նախապատրաստման ընթքացքում բավարար տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ այդ քաղաքացիներից շատերը, հաստատապես իմանալով, որ իրենց անվամբ լրացված աշխատանքային գրքույկներում ներառվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ աշխատավայրի եւ աշխատաժամանակի վերաբերյալ, գույքային օգուտ ստանալու նպատակով նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի տարածքային բաժին եւ մեկ միասնական դիտավորությամբ տարբեր ժամանակահատվածում խաբեությամբ ՀՀ պետական բյուջեից հափշտակել զգալի չափերի գումարներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, որոշ դեպքերում՝ նաեւ խարդախության հանցագործությունների հատկանիշներ եւ անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն՝ դեպքերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թվով 32 քրեական գործեր, որոնք դատախազի հանձնարարությամբ միացվել են երեք առանձին վարույթներում:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Տպել
4443 դիտում

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ