Նախարարը լրագրողների հետ շփումից «ֆոբիա՞» ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի պահվածքից տպավորություն է, որ նա լրագրողների հետ շփումից առանձնահատուկ «ֆոբիա» ունի:

Բանն այն է, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Աշոտ Մանուկյանն ասուլիսով հանդես եկավ միայն ամիսներ առաջ, այն էլ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով, երբ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարված էր ամփոփել կառավարության գործունեության մեկ տարին: Մինչ այդ նախարարի հետ հնարավոր չէր լինում զրուցել անգամ կառավարության նիստերից հետո, երբ մյուս բոլոր նախարարները հաճախ էին շփվում լրագրողների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը Ամանորին ընդառաջ փորձել է Աշոտ Մանուկյանի հետ հարցազրույց անցկացնել, սակայն նա այս անգամ ևս կտրականապես մերժել է հարցերին պատասխանել:

Հետաքրքիր է՝ ինչի՞ց է վախենում նախարարը, թե՞ նրա տեղակալ, վարչապետի փեսա Հայկ Հարությունյանի թույլատրությունը չի ստացել և փորձում է ավելորդ անգամ մամուլում չերևալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
4382 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Հրաչյա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

72-ամյա քաղաքացին դադարեցրել է շուրջ 6 օր տեւած հացադուլը. դատախազությունից վերջապես արձագանքել են նրա խնդրին

ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Սպուտնիկի պրոդյուսերի վրա

Կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը, եթե չեք կարողանում օգնել, մենք գիտենք լավ բժիշկների․ Պողոսյանը՝ ԲՀԿ-ականներին

Հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվում են

Հրապարակվել են կորոնավիրուսից մահացածների անունները, մասնագետը անձնական տվյալների պաշտպանության խնդիր է տեսնում

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ՀՖՖ նախկին նախագահին առնչվող նոր քրեական գործը

Հայաստանը նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր եւ ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով․ Նաիրա Զոհրաբյան

Մաթեմատիկական մեդալավորում, բժշկություն, արևելագիտություն․ նախագահը խրախուսել է ուսանողական մրցույթի հաղթողներին

Այսօր ոստիկանությունը համարժեք չէ տիրող հանցավորությանը․ Արմեն Խաչատրյան

Լարված իրավիճակ «Մեյմանդար» շուկայում. պարետի որոշմամբ՝ շուկան 24 ժամով փակվելու է, առեւտրականները թույլ չեն տալիս

Մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, անմիջապես հանձնել եմ թեստ. ԱԺ պատգամավոր

Գյուղատնտեսությունը եւ շինարարությունը տնտեսական որոշակի անկման ֆոնին դրական ազդակներ կհաղորդեն․ Մանուկյան

Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը. արդեն ներկայացվել է 4745 դիմում

Նոր Նորքում հրազենով սպանություն կատարած տղամարդը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ)

93 մլն դրամ բարերար Միքայել Վարդանյանի կողմից՝ Երևանի հաշմանդամություն ունեցող, անապահով երեխաներին

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել. մարզում 1 մահ է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 46 է

ՀՀ հումանիտար առաքելության սակրավորները մայիսին ականազերծել են 17.471 քմ տարածք, բուժօգնություն ցուցաբերել 549 մարդու