Թբիլիսիում Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել «Հերոսների» հրապարակի հուշակոթողին (լուսանկար)

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի, որից հետո մեկնել է «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:


Սերժ Սարգսյանն այնուհետեւ հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Սերժ Սարգսյանն իր եւ ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա Երկրորդին վրաց ժողովրդի համար կարեւոր հոբելյանի՝ Կաթողիկոս-Պատրիարքի գահակալման 40-ամյակի առթիվ, ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ: 

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին` հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության պահպանման եւ խորացման համար նրա աղոթքների համար:

Սերժ Սարգսյանը եւ Իլյա Երկրորդը երկուստեք կարեւորել են պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները: Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի կյանքում բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը` հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում, երբ եկեղեցին դժվարին իրավիճակներում փոխարինել է պետությանը՝ ամուր պահելով հավատքն ու պահպանելով ազգի ինքնությունը:



Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ բարեկամության ավանդույթները կառուցված են քրիստոնեական եւ մշակութային ընդհանուր արժեքների եւ պատմության ամուր հիմքի վրա:

Սերժ Սարգսյանը եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը երկուստեք կարեւորել են Հայ Առաքելական եւ Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում: 

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Կաթողիկոս-Պատրիարքին ներկայացրել է իր պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Մարգվելաշվիլիի հետ երեկ ունեցած հանդիպման արդյունքները` գոհունակությամբ նշելով կայացած արդյունավետ քննարկումները եւ ձեռքբերված պայմանավորվածությունները:



Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Նախագահ Սարգսյանին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Տպել
1787 դիտում

Գնահատման կեղծ եզրակացությամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքով քրգործ է հարուցվել

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Թուրքիան խոստանում է պատասխանել Թրամփի պատժամիջոցներին, ԱՄՆ-ը նշում՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները

Արմեն Գրիգորյանը ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին

Հայաստանը Ռուսաստանում գրանցել է ապրանքների ներմուծման ռեկերդային՝ 22% ցուցանիշ

Շուտով Երեւանից Միլան հնարավոր կլինի մեկնել 28 եվրոյով, Երեւանից Բեռլին՝ 40 եվրո 99 ցենտով. տոմսերն արդեն վաճառքում են

ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին

Մխիթարյանը շարք կվերադառնա մոտ 1 շաբաթից

Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ

Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը. ՀՀ-ն գնում է մեծ կազմով

Մեղրին կգազիֆիկացվի, կառավարությունը պատրաստ է տրամադրել գումարը․ Սուրեն Պապիկյան

Կոտայքի մարզի Բջնի գյուղի գազամատակարարումը վաղը 7 ժամով կդադարեցվի

Լիբանանում ՀՀ առեւտրական ներկայացուցիչն ազատվել է պաշտոնից

ՀՀ ֆուտբոլի հավաքականը Եվրո 2020-ը կդիտի հեռուստացույցով. հնարավորությունը վատնեց

Հրդեհ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում. ջերմահարվել է 80 եղևնի, այրվել խոտածածկույթ

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է էներգետիկայի ոլորտում կատարվող շինաշխատանքներին

Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար. վարչապետ