Գյումրիում շենք է փլուզվում. բնակիչները պնդում են, որ պատճառը վթարված ջրագծերն են

Երեւանյան խճուղի 140ա  շենքում խուճապն առաջացավ մութն ընկնելուն պես: Խանութից վերադառնալիս բնակիչները նկատեցին, որ հիմքից վերեւ ընկած հատվածում քարերն առանձնացել, մաս-մաս են եղել:  

«Էս նոր տարի օրով  մենակ ըսիգ էր մեզի պակաս, առանց էդ էլ ջրի մեջ էին, եղավ ինչքան ժամանակ  է առաջի հարկերը խոնավ է, հմի էլ պատերն է ուռե, վար գուկա, թե էս խնդիրն ինչղ բդի վերջանա, հայտնի չէ, գոնե շուտ տեր եղնին»,-  թափվող քարերին նայելով ասացին բնակիչները:

 

Դեպքի վայր ժամանած ՇՄ փրկրարական վարչության աշխատակիցները  տարբերակիչ ժապավեններով շենքը երկարությամբ արգելափակեցին, բնակիչներին խորհուրդ տվեցին զգույշ լինել, երեխաներին պատերի տակից հեռու պահել, եւ հեռացան:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բնակտնտեսության եւ համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանը եւս տարածքում էր: «Մենք կարողացանք լենատներով էս ուռած վտանգավոր հատվածերը փակել, կփորձենք շատ արագ հնարավորության սահմաններում լուծում տալ»,-խոստացավ բնակիչներին:

 

Անհանգստացած բնակիչները, սակայն  ներս մտնել չէին ուզում: Յուրաքանչյուրն իր վարկածն ուներ դեպքի հետ կապված՝ սկսած ստորգետնյա ջրերից, ջրագծերի վթարից մինչեւ ջրհորդանների սխալ կառուցում:

« Խոնավությունն ամբողջ շենքով մեկ է, բայց թե ինչից է, չգիտենք, դրա համար եմ ասում համապատասխան մարմինները գան, ուսումնասիրեն, հասկանան ինչ է սա: Ախր սա վերականգնված շենք է »,-նշեց «Երեւանյան 157»  համատիրության նախագահ Հրայր Խաչատրյանը:

 

 

Ինչպես բնակիչների հետ զրույցից պարզվեց շենքը  88-ի աղետից առաջ է կառուցված եղել,  երկրաշարժից հետո էլ ամրացվել է:  Բայց տարօրինակ պատմություն ունի: Շինարարությունը մոտ10 տարի է տեւել եւ մինչ օրս փաստաթղթավորված չէ որպես շահագործման հանձնված կառույց:

«Ըսիգ առաջի շենքն էր, որ ժաշքից հետո սկսեցին սարքել ու վերջացրին ամենավերջինը, կիսատ-պռատ, մենակ 10 տարի անկռիշ մնաց էս շենքը, վերջում էլ շինարարը գործը չպրծած գնաց, մենք էլ մեր տներից ելել, դեմը դոմիկներ դրել, կապրեինք, տեսանք գնացին, ստիպված գործը մենք գլուխ բերինք, լցվանք մեջը, ապրանք, ինչ ենեինք»,-պատմեց շենքի բնակիչներից Գեւորգը:

Ճիշտ է ասում, -վստահեցրեց քաղաքապետարանի պատասխանատուն, բայց թե ինչ հանգամանքներում  է 5 մուտքանի այս շենքը առանց շահագործման հանձնվել, եւ թե ինչու շինարարը մինչեւ վերջ չի ավարտել աշխատանքը,-չգիտեր: Պարզել չխոստացավ: Այս պահին,ասում է, առաջնայինն անվտանգության խնդիրն է:  Տոներն անցնեն, իրենք էլ գործի կանցնեն: Սա  մի քանի օրվա խնդիր չէ, այս պահին կարող է մի քանի քար էլ ընկնի, սակայն շենքն ամբողջությամբ փուլ չի գա: Փլուզվող հատվածներում  ներսի կողմից մեկ բարակ պատ էլ կա:

 Արմենուհի Մինասյան, Գյումրի

Տպել
5270 դիտում

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել