Թուրքիայում 6 հայ դպրոցների աշակերտները տոնել են Նոր տարին

02/01/2018 schedule13:41

Շուրջ 13 տարի է Թուրքիայում Պոլսի Մխիթարյան Սանոց Միության նախաձեռնությամբ իրականացվում է «500 ծիծղուն աչք» ամանորյա ծրագիրը, որի շրջանակներում ամեն աշակերտ Ձմեռ պապից ստանում է իր երազած նվերը, գրում է arevelk.am-ը: 

Տարիներ առաջ ծրագիրը իրականացվել էր մեկ դպրոցի համար։ Այժմ 6 պոլսահայ դպրոցների շուրջ 640 աշակերտ անհատական նվերներ է ստանում։ Այդ դպրոցների շարքին է դասվում Հրանտ Դինք վարժարանը, որը դեկտեմբերի 28-ին իր երդիկի տակ հյուրընկալեց «500 ծիծղուն աչք» ծրագրի ամենաշռայլ Ձմեռ պապին, որը ջանասիրաբար ու անտրտունջ պատասխանեց երեխաների  նամակներին ու բերեց իրենց ուզած նվերները։

Երեխաների խինդն ու ծիծաղը խառնվել էր ամանորյա մանկական մաքուր երազին։ Հրանտ Դինք վարժարանի սաները իբրև շնորհակալություն երգեցին «Փոքրիկ Հայաստան»  երգը։ Այս նվերները բարի սերմեր են ցանված մեր երեխաների սրտերում և տարիներ հետո պետք է իրենց պտուղները տան․հիշելով իրենց մանկությունը՝ ապագայում նրանք ուրախացնելու են ուրիշ հայ երեխաների։ 

Մանկապարտեզից մինչև 5-րդ դասարան աշակերտները մեծ պատասխանատվությամբ ներկայացրին իրենց հանդեսը՝ արժանանալով ծնողների և հարազատների բուռն ծափահարություններին։ Աշակերտները ընթերցեցին Ձմեռ պապին ուղղված իրենց նամակները: էդուարդը բարի պապիկից Մեծ ու նոր դպրոց էր խնդրում, Արևիկը՝ քույր կամ եղբայր, մյուսները՝ խաղաղություն աշխարհի բոլոր մանուկների համար, այնուամենայնիվ գլխավոր փափագը հայրենիք վերադառնալն էր։

Մինչ փոքրերը  մեծ հետաքրքրությամբ զննում էին իրենց նվերները, իսկ ավագ դասարանների աշակերտները սկսել էին իրենց դիմակահանդեսը, անակնկալ հյուր եկան Կենտրոնական վարժարանի 10-րդ դասարանի սաները իրենց ուսուցիչների առաջնորդությամբ։

Տպել
11147 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ