Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: 

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Վարդենիս, Վայոց ձոր մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրևի տեսքով, իսկ Լոռու մարզի բարձրադիր վայրերում և Գորիս-Կապան ավտոճանապարհին ու Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:

Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:

Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 բեռնատար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 84 տրասպորտային միջոց:

Տպել
7165 դիտում

Հակառակորդը, այո, մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները. Հովհաննիսյան

Երեկ երեկոյան հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ․ Արծրուն Հովհաննիսյան

Տեսանյութ է տարածվել, որտեղ ոստիկանության ծառայողը դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից. պարզաբանում

Առ այսօր հայտնի է գերեվարված 15 հայ զինծառայողի, 1 բնակչի մասին․ Կառավարությունն ու փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

Ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է. վարչապետ (տեսանյութ)

Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են մեզ համար. Արցախի ՄԻՊ

Արցախն ու պատերազմական օրերի պատկերը Դիլաքյան եղբայրների վրձնած նկարներում ու գույներով (լուսանկարներ)

Շարունակվում են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները. ոստիկանություն

Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ դարձավ

Աննա Հակոբյանը 13 հոգանոց կանանց ջոկատով շուտով կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու

Կորոնավիրուսի պատճառով մահացել է Կամերային երգչախմբի հիմնադիր Հարություն Թոփիկյանը

Սարգիս Ադամյանը գրեթե 8 ամիս անց խաղադաշտ վերադարձավ

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 207 դեպք, որոնցից 131-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից

Պարգեւների ներկայացված զինծառայողները. հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են. ՊԲ

Ի՞նչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը այն խախտող կողմի համար. վարչապետը՝ ձախողված հրադադարի մասին (տեսանյութ)

Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն. Արցախի նախագահ

Գրադի և Սմերչի կայանքներից հրթիռակոծվում են Մարտունին, Մարտակերտը, նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. Արցախի ԱԻՊԾ

Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆ

Իրանը զորքեր է կենտրոնացնում Արաքսի երկայնքով