ԱՄՆ դեսպանը միայնակ մնաց. Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը՝ մանրամասներով (լուսանկարներ)

Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Իրանի հարցով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ կառույցում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Հոշրուն հայտարարել է Իրանի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտելու «երկար պատմության» մասին, գրում է ria.ru-ն: 

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի ցույցերը քննարկելու ԱՄՆ որոշումը մշտական անդամի լիազորույթունները չարաշահել է, ինչպես նաև վիրավորանք հենց այս խորհրդի համար: Եվ սա այն դեպքում, երբ Իրանում, մեր որոշ քաղաքացիների կազմակերպած ցույցերը հենց ԱՄՆ-ի՝ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեմ էին»,- հայտարարել է իրանցի դիվանագետը: 

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Հոշրուն

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նույնպես իր ելույթում հայտարարել է, որ Իրանի հարցով արտահերթ նիստ հրավիրելով, Վաշինգտոնը չարաշահում է ՄԱԿ-ի ԱԽ հարթակը՝ վնասելով դրա հեղինակությանը: 

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան

«Ինչու է ԱԽ մշտական անդամ և ՄԱԿ-ի կանոնակարգի հեղինակներից մեկը հանդիսացող ԱՄՆ-ն վնասում ԱԽ հեղինակությանը՝ որպես աշխարհում խաղաղություն և անվտանգություն ապահովող հիմնական օրգանի: Բոլորի համար ակնհայտ է, որ այսօր ընտրված թեման չի համապատասխանում ԱԽ կանոնակարգին», - ասել է Նեբենզյան: 

ՄԱԿ-ում ՌԴ և ԱՄՆ մշտական ներկայացուցիչներ Վասիլի Նեբենզյան և Նիքի Հեյլին

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին իր ելույթում կոչ է արել համաշխարհային հանրությանը թույլ չտալ Թեհրանին զսպել քաղաքացիների ցույցերը՝ արգելափակելով սոցցանցերը: Հեյլին Իրանի իշխանություններին զգուշացրել է, որ աշխարհը հետևում է իրենց գործողություններին: 

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ ձախից երրորդը

«Իրանի ռեժիմն այժմ ուշադրության կենտրոնում է: Աշխարհը կտեսնի, թե ինչ են անում նրանք: Ցույցերը կարող են վերածվել լայնամասշտաբ կոնֆլիկտի, ինչպես 2011-ի մարտին արաբական գարնան ալիքի տակ տեղի ունեցավ Սիրիայում», - ասել է Հեյլին: 

Ֆրանսիան համաձայն չէ Իրանում կատարվածին տրված Վաշինգտոնի գնահատականներին, հայտարարել է ՄԱԿ-ում ֆրանսիացի դիվանագետը: Ֆրանսուա Դելատրը զգուշացրել է Իրանյան զարգացումներն իրենց շահերի համար չօգտագործել: 

«Ինչպիսին էլ որ անկարգությունները լինեն, Իրանում կատարվողն աշխարհում խաղաղության և անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում: Մենք պետք է համապատասխան արձագանքենք՝ հետևենք և ուշադիր լինենք խաղաղ ցույցերի ձևաչափով զարգացումներին», - ասել է Դելատրը: 

Իրանում դեկտեմբերի 28-ին սկսված հակակառավարական ցույցերի յոթ օրվա ընթացքում առնվազն 21 մարդ է զոհվել, ավելի քան 450 մարդ ձերբակալվել է: 

Ցույցերն իրականացվում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակում, որը Թեհրանի դեմ սկսել են մի քանի երկրներ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: Նրա խոսքով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան են գլխավորում սոցիալական ցանցերում քարոզչությունը, որն ազդում է ցույցերի կազմակերպման և ընթացքի վրա: 

Ցույցերին արձագանքել է նաև ԱՄՆ-ում ապրող Իրանի վերջին շահ Ռեզա Փեհլևիի որդին: Նա հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով ակցիայի մասնակիցներին: Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.«Իրանում հոգևոր առաջնորդի այրվող նկարները, Ռեզա շահ Փահլվիի անվան կոչերն իսկական մարտահրավեր են Իրանի Իսլամական Հանրապետության համար»: 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը հայտնել է, որ Իրանի հայկական բնակավայրերը չեն մասնակցել ցույցերին

 

Տպել
4071 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում