Իրանում ցույցերը ժողովրդի արդար պահանջն անտեսելու արդյունք էին. Մեջլիսի հայ պատգամավոր

08/01/2018 schedule09:12

Իրանում կազմակերպված զանգվածային բողոքի ցույցերը ժողովրդի արդարացի պահանջների կուտակման եւ դրանց անուշադրության մատնելու արդյունք են, որոնք դրսեւորվում են այսօր, «Խանե Մելլաթ» լրատվական գործակալութեան հետ զրույցում ասել է Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ Հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, գրում է arevelk.am-ը: 

«Ես ականատես եմ եղել, թե ինչպես ժողովուրդն իր պահանջների իրագործման համար օրեր շարունակ հավաքվել է խորհրդարանի առջեւ, սակայն ոչ ոք ուշադրութեան չի արժանացրել նրանց: Եվ բնական է որ անուշադրությունը նման դեպքերի առաջացման առիթ կդառնար, իսկ թշնամին էլ կփորձի նման դեպքերը ծառայեցնել իր նպատակներին»,- ասել է պատգամավորը:

«Կան անձինք, որոնք փորձում են չարաշահել բողոքի ակցիաներն ու անկարգություններ սադրել: Միաժամանակ ժողովրդի մեծ մասն էլ ունի որոշակի պահանջներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Նրանք երբեք սադրանքներին չեն տրվում: Ուրեմն, եթե այս երկուսը ճիշտ տարանջատենք ու դրանց վերաբերվենք օրենքի սահմաններում, ապա հավատացած եմ, որ իրավիճակը շատ արագ կկարգավորվի»,- ասել է Ժորժիկ Աբրահամյանը՝ ավելացնելով,  որ իշխանությունները պետք է ժողովրդի հետ ծավալեն անկաշկանդ եւ անկեղծ երկխոսություն, որը միանշանակ կնպաստի հասարակական անդորրի վերականգնմանը:

Ավելի վաղ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը հայտնել է, որ Իրանի հայկական բնակավայրերը չեն մասնակցել ցույցերին

Իրանում դեկտեմբերի 28-ին սկսված հակակառավարական ցույցերի յոթ օրվա ընթացքում առնվազն 21 մարդ է զոհվել, ավելի քան 450 մարդ ձերբակալվել է: 

Ցույցերն իրականացվում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակում, որը Թեհրանի դեմ սկսել են մի քանի երկրներ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: Նրա խոսքով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան են գլխավորում սոցիալական ցանցերում քարոզչությունը, որն ազդում է ցույցերի կազմակերպման և ընթացքի վրա: 

Ցույցերին արձագանքել է նաև ԱՄՆ-ում ապրող Իրանի վերջին շահ Ռեզա Փեհլևիի որդին: Նա հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով ակցիայի մասնակիցներին: Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.«Իրանում հոգևոր առաջնորդի այրվող նկարները, Ռեզա շահ Փահլվիի անվան կոչերն իսկական մարտահրավեր են Իրանի Իսլամական Հանրապետության համար»:

Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Իրանի հարցով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ կառույցում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Հոշրուն հայտարարել էր Իրանի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտելու «երկար պատմության» մասին:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի ցույցերը քննարկելու ԱՄՆ որոշումը մշտական անդամի լիազորույթունները չարաշահել է, ինչպես նաև վիրավորանք հենց այս խորհրդի համար: Եվ սա այն դեպքում, երբ Իրանում, մեր որոշ քաղաքացիների կազմակերպած ցույցերը հենց ԱՄՆ-ի՝ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեմ էին»,- հայտարարել է իրանցի դիվանագետը: 

Եվ արաբական Al-Quds Al-Arabi լրատվամիջոցը գրել է, թե Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին՝ ցույցերը հրահրելու մեղադրանքով: 

 

 

Տպել
1795 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին