Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը

08/01/2018 schedule10:35

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը:

Ավելի վաղ ԵԱՏՄ անդամ հինգ պետությունները վավերացրել էին ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագիրն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացրել միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու մասին ներպետական գործընթացների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի բաժնից տեղեկացնում են, որ 2017 թվականի ապրիլի 11-ի Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուն զուգահեռ դադարում է Մաքսային միության` 2009 թվականի նոյեմբերի 27-ի Մաքսային օրենսգրքի գործողությունը, ինչպես նաև մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք կարգավորում էին մաքսային իրավահարաբերությունները, որոնք կնքվել էին Մաքսային միության օրոք:

Նոր օերնսգրքում ներառվել է երկու նոր հասկացություն՝ «չուղեկցվող ուղեբեռ» և «ուղեկցվող ուղեբեռ»։  Առաջինը ֆիզիկական անձին պատկանող անձնական օգտագործման ապրանքներն են, որոնք փաստացի տեղափոխման համար միջազգային փոխադրման պայմանագրով փոխանցվել կամ փոխանցվում են փոխադրողին՝ կապված ֆիզիկական անձի մուտքի կամ մաքսային տարածքից նրա ելքի հետ։ Երկրորդն անձնական անմիջական օգտագործման ապրանքներն են՝ ներառյալ ձեռքի ծանրոցը, որոնք տեղափոխում է ֆիզիկական անձը։

Միության նոր մաքսային օրենսդրությունը մշակվել է՝ հաշվի առնելով էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից մակարդակը, իր մեջ գործարարների համար օգտակար բազմաթիվ նորամուծություններ է պարունակում: Այս հիմնարար փաստաթղթի շնորհիվ մաքսային տեխնոլոգիաների կթվայնացվեն: ԵԱՏՄ ՄՕ-ն վերացնում է իրավակիրառ պրակտիկայում կուտակված բազմաթիվ խնդիրներ: Նոր օրենսգիրքը ԱՏԳ մասնակցի համար իրավաբանորեն ամրագրում է էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում գործառնությունների մեծ մասը իր համակարգչով՝ համացանցի միջոցով կատարելու հնարավորություն՝ փոխգործակցելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի հետ:

Դրա հետ մեկտեղ նոր մաքսային օրենսդրությունը ԱՏԳ մասնակիցներին կազատի մաքսային մարմնին փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությունից, որոնց հիման վրա էլ լրացվել է էլեկտրոնային հայտարարագիրը: Փաստաթղթեր ներկայացնելն անհրաժեշտ կլինի միայն այն դեպքերում, երբ կգործեն ռիսկի պրոֆիլները, և դրանք կլինեն միայն այն փաստաթղթերը, որոնք կսահմանի տեղեկատվական համակարգը, ոչ թե մաքսատան աշխատակիցը:

Նոր օրենսգրքում օրենսդրական հնարավորություններ են ամրագրված արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «միասնական պատուհանի» մեխանիզմի լիարժեք ներդրման համար, որի շուրջ աշխատանքն այժմ նույնպես տարվում է ԵԱՏՄ-ում:

Համատեղ դիմումի մեջ նշվում է, որ ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 2018 թվականի հունվարի 1-ը, չի հետաձգվի, և Միության երկրների քաղաքացիները, տնտեսվարող սուբյեկտները և պետական մարմիննեը պետք է նախապատրաստվեն նոր պայմաններում աշխատելուն՝ նախապես կողմնորոշվելով ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքին:

Տպել
1513 դիտում

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը

Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում

Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու դեպքեր են բացահայտել

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, վիճակը միջին ծանրության է

Մայրաքաղաքի փողոցների նորոգման աշխատանքների տնտեսված գումարներով մի քանի փողոց կհիմնանորոգվի

Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության

ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան

ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացվել