ԱՊՊԱ գործակալները փակել են Բագրատաշենի մաքսատուն տանող ճանապարհը. թարմացված (լուսանկարներ)

13:48- ԱՊՊԱ պայմանագրեր կնքող գործակալներից Արթուր Ամիրաղյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մինչ ճանապարհը փակելը գործակալները մտել են մաքսատան տարածք եւ փորձել են իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալ: «Քաղաքակիրթ ձեւով մոտ 20 րոպե խոսեցինք, ասեցինք՝ եթե դուք որոշող եք, մեզ պատասխանեք, թե ովքեր են մեր հարցերի հասցեատերերը, որոնք կազմակերպել են խնդիրը, թող գան տեղում մեզ բացատրեն»,- ասաց Արթուր Ամիրաղյանը՝ նշելով, որ մաքսատան աշխատակիցները դիմել են իրենց վերադաս ղեկավարներին, որոնք էլ առաջարկել են կամ գրավոր դիմել կամ էլ գալ Երեւանում դիմել պետական եկամուտների կոմիտե:

«Մենք հասկացանք, որ իրենցից հույս չկա, դուրս եկանք: Տղաներով որոշում կայացրեցինք՝ նախազգուշացնող 20 րոպեանոց ակցիա իրականացնել, ճանապարհը փակել ենք: Ուզում ենք այս որոշումը կայացրած մարդիկ գան եւ ընդհանուր հայտարարի գանք: Փակել ենք, հանգիստ, խաղաղ: Մարդկանց խնդրել ենք՝ կանգնել են, առանց միջադեպերի»,- ասաց ԱՊՊԱ գործակալը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր այսքանով ավարտել են իրենց բողոքի գործողությունը՝ հույս ունենալով, որ մինչեւ վաղը արձագանք կստանան:

«Եթե արձագանք չլինի, վաղը նորից մի բան կքննարկենք, կորոշենք եւ կանենք»,- ընդգծեց Արթուր Ամիրաղյանը:

13:15- ԱՊՊԱ գործակալները մեզ հայտնեցին, որ որպես բողոքի նշան փակել են մաքսատուն տանող ճանապարհը: Նշենք, որ այդ Բագրատաշենի հատվածը Հայաստանը-Վրաստանին կապող ամենամեծ ուղեւորահոսք ունեցող ճանապարհն է:

13:02- ԱՊՊԱ պայմանագիր կնքող մի խումբ գործակալներ այսօր վերսկսել են իրենց բողոքի ակցիան հայ-վրացական սահմանի՝ Բագրատաշենի մաքսակետի տարածքում: «Հայկական ժամանակ»-ը հունվարի 5-ին գրել էր, որ մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն տարածք է վարձակալել եւ կնքում է ԱՊՊԱ պայմանագրեր, սակայն նույն վայրում տարածք վարձակալելու հնարավորություն չունեն բազմաթիվ այլ գործակալներ, որոնք մաքսատնից որոշակի հեռավորության վրա են տեղակայել իրենց գրասենյակները: Ստեղծված իրավիճակից դժգոհ գործակալներն այսօր, ինչպես հունվարի առաջին օրերին, կրկին հավաքվել են մաքսատան տարածքում:

Մեզ հայտնի դարձավ, որ մինչ մաքսատան տարածք հասնելը նրանք փորձել են «Azdarar.am» պաշտոնական հրապարակումների կայքում գտնել Մաքսատան տարածքում գրասենյակ վարձակալելու մասին աճուրդային հայտարարությանը, սակայն չեն գտել: Զանգահարել են պետական գույքի կառավարման վարչություն, տարածքը վարձակալելու պայմանագիրը վավերացրած նոտարին, ինչպես նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Հայկ Զոհրաբյանին: Վերջինիս փոխանցել են «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի եւ պետական գույքի կառավարման վարչության միջեւ կնքված պայմանագրի պատճենը: Գործակալները դժգոհ են, որ իրենք չենք կարողացել «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի նման մաքսատան տարածքում գրասենյակ վարձակալել, որի հետեւանքով անհավասար խաղի կանոնների են սահմանվել:

Մաքսատան վարչական տարածքում գրասենյակ վարձակալած «Թոփ-Սփին» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Միակ հիմնադրի ու տնօրենի անունը Լուսինե Արսենյան է, որը ոչնչով հայտնի չէ ԱՊՊԱ գործակալներին: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական գործակալության պաշտոնական կայքում՝ գործակալների ցանկում նշում կա, որ «Թոփ-Սփին»-ը հանդիսանում է իրենց գործակալը:

«Թոփ-Սփին» ՍՊԸ-ի հիմնադիր Լուսինե Արսենյանը հաշվառված է Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում: Նույն հասցեում է հաշվառված վերջինիս ամուսինը՝ Հրանտ Խալաթյանը: Խալաթյանի ֆեյսբուքյան էջում առկա տեղեկության համաձայն, նա հանդիսանում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի մասնաճյուղի տնօրենը: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հիմնադիրներից է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Վերջինս այսօր էլ ընկերության խորհրդի անդամ է:

Տպել
3193 դիտում

Քենիայում ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել, հիմնականում՝ օտարերկրյա քաղաքացիներ

Արարատի մարզի Մրգավետ գյուղում կորած քաղաքացու դին հայտնաբերել են հողամասում

Ահազանգեր մարզերից՝ ձյան մեջ մեքենաների արգելափակման մասին. ամփոփ ներկայացնում է ԱԻՆ-ը

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը, Սիսիան-Գորիս հատվածում բուք է

Հրազդանում բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Նիկոլ Փաշինյան

Հայազգի գործարարները այցելել և սուրճ են պատրաստել Facebook-ի նոր գրասենյակում (տեսանյութ)

Երեւանի Շարուրի փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա. հեռացրել են փրկարարները

Անհամբեր սպասում եմ վերադարձիս. Հենրիխ Մխիթարյան

Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում. նախարար

Անցկացվում են հրամանատարական հավաքներ՝ «Պատրաստված սպա, արհեստավարժ բանակ, հզոր հայրենիք» կարգախոսով

Ինչ կապ ունի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի հետ

Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Թուրքիան ներառվել է Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկներների շարքում

«Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ մանդատից հրաժարված պատգամավորին կփոխարինի Վարդան Աթաբեկյանը

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների կանխարգելման մասին ակտը. Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Արդյոք Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ եւ անզեն. Քոչարյանի պաշտպանները նոր տեսանյութ կներկայացնեն դատարանին

Այսօր Սպիտակում հրազենից սպանվածին փորձել էին սպանել նաեւ 2008թ-ին. նոր մանրամասներ

Հրդեհ Նոր Երզնկա գյուղում. այրվել է անասնագոմն ու ամբարված անասնակերը

Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարություն, կրակոցներ Կարբիում. մեղադրանք՝ 6 անձի