Տրանսպորտի նախարարությունը պառակտեց «Աջ ղեկ» նախաձեռնությանը. թարմացված (լուսանկարներ)

Կառավարության դիմաց այսօր՝ ժամը 14:00-ին, մեկնարկեց նախապես հայտարարված բողոքի ակցիան: Կազմակերպիչները «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներնն էին, որոնք նախորդ տարեվերջից պայքարում են աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն ու շահագործումն արգելելու՝ կառավարության որոշման նախագծի դեմ: Նշենք, որ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության հեղինակած նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումը, հետագայում՝ շահագործումը, իսկ մինչեւ ապրիլի 1-ն առաջարկվում էր սահմանափակել վերահաշվառումը: Սա նշանակում էր, որ քաղաքացիները, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այլեւս չեն կարողանալու Հայաստանում վաճառել իրենց մեքենանները: Կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը

Նախաձեռնության անդամները մինչ կհասնեին կառավարության շենքի մոտ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ որոշակի փոփոխություններ են արվել նախագծում: Մասնավորապես, վերահաշվառման արգելքը հանվել է: Սա նշանակում է, որ աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների վարորդները կկարողանան վաճառել իրենց մեքենաներն այնքան ժամանակ, քանի դեռ այդ մեքենաների շահագործումը չի արգելվել: «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հայտարարում են, որ իրենց հանրահավաքի պատասխանատուն իրենք չեն: 

Կառավարության շենքի բակում ակցիա անցկացնող մոտ 100-150 քաղաքացուն մոտեցավ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը: Մոտ 30 րոպե տարբեր անձանց հարցերին փորձեց պատասխանել, սակայն մեծ մասը բավարարված չէր նրա պատասխանից: «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանը հայտարարեց, որ իրենք նպատակներից մեկին հասել են, քանի որ վերահաշվառման արգելքը վերացվել է: «Եթե հիմա վերահաշվառման արգելքը վերացել է, այնպես չի, որ գնալու ենք տուն եւ վերջ: Ասեմ, որ մենք ներմուծողներին մինչեւ վերջ սատար ենք կանգնելու եւ մտածելու ենք առաջարկներ: Ամսի 12-ին կառավարության նիստից առաջ մենք ներկայացնելու ենք առաջարկները եւ չենք համաձայնվելու ներմուծման արգելքին»,- ասաց Գեւորգ Աճեմյանը՝ նշելով, որ վերահաշվառման արգելքի վերացումն արդեն իսկ հաջողություն է եւ անցնում են առաջ: «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ Արա Մելիքյանը պահանջում է վարչապետի հետ հանդիպում

«Աջ ղեկ» նախաձեռնության համակարգողին հավաքվածներից ոմանք հակադրվեցին, որից հետո Գեւորգ Աճեմյանը դիմելով հավաքված ոստիկաններին հստակ հայտարարեց, որ «Աջ ղեկ» նախաձեռնության ցույցն ավարտված է: «Ես հայտարարում եմ, որ այստեղի հանրահավաքն արդեն ինքնաբուխ է, «Աջ ղեկ» նախաձեռնությունն այսօրվա մասով ավարտվել է ցույցը: Այսինքն, եթե հիմա այստեղ մարդիկ մնան եւ պահանջեն վարչապետի կամ փոխվարչապետի հետ հանդիպում, դա «Աջ ղեկ» նախաձեռնությունը չի անում»,- ասաց նախաձեռնության համակարգողը՝ նշելով, որ իրենք գնալու են, քննարկեն հետագա քայլերը, իսկ վարչապետին պահանջողներին պարզապես սատարում են:

Մեր հարցին՝ դուք ֆիզիկապես կանգնելու է իրենց կողքին, իսկ երեկոյան գնալու եք նախաձեռնության անունից հայտարարություն գրե՞ք, թե՞ միանում եք իրենց կոչին, Գեւորգ Աճեմյանը պատասխանեց. «Այո, մենք սատարում ենք, կանգնում ենք իրենց կողքին եւ սատարում ենք իրենց, բայց մեզ համար հիմա համար մեկ պահանջ չէ վարչապետի ներկայությունը»:

Մինչ այդ արդեն հավաքվածների մեկ այլ խումբ հստակ հայտարարում էր, որ պահանջում են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում: Այդ խումբը հիմնականում բաղկացած էր ավտոմեքենա ներմուծողներից, որը համակարգում էր «Աջ ղեկ» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Արա Մելիքյանը:«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները փորձում են հարթել տարաձայնությունները

Համակարգող խմբի հակասությունը հարթելու նպատակով Գեւորգ Աճեմյանը մեկ ուրիշ անդամի հետ առանձնազրույց ունեցավ Արա Մելիքյանի հետ, որից հետո Արա Մելիքյանն արդեն միացավ վարչապետի հետ հանդիպել ցանկացողներին եւ ու կրկնեց նրանց պահանջը: Ավելին, Մելիքյանը նույնիսկ հայտարարեց, որ 30 րոպե ժամանակ են տալիս կառավարությանը, որպեսզի հանդիպումը կազմակերպեն կամ վարչապետի, կամ էլ նրան փոխարինողի հետ (քանի որ ցուցարարները տեղում միայն իմացան, որ Կարեն Կարապետյանն արձակուրդում է): Մինչ կլրանար սահմանված 30 րոպե ժամանակը, արդեն փոքրաթիվ ցուցարարներին մոտեցավ կառավարութան աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Հավաքվածները սկսեցին Ղազարյանի հետ բովանդակային քննարկում ծավալել նախագծի շուրջ: Տպավորություն էր, որ Ալեքսանդր Ղազարյանը դեմ չէր բովանդակային քննարկմանը:

Կառավարության դիմաց ակցիա անող խմբի անդամներն Ալեքսանդր Ղազարյանի հետ քննարկում են վարչապետին դիմելու կարգը

Մեկ անգամ էլ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները մասնակցությամբ առանձնազրույցի նման կարճ քննարկում տեղի ունեցավ, որից հետո որոշում կայացվեց, որ կառավարության ղեկավարին վաղը գրավոր, հիմնավորված առաջարկություններ կներկայացնեն:

«Վաղն առաջարկությունները կներկայացնեն, կսպասենք մինչեւ ամսի 12-ը, եթե որեւէ արձագանք չեղավ իրենց կողմից, ամսի 12-ի դրությամբ վարչապետն աշխատանքի է գալու, ամսի 12-ին՝ ժամը 2-ին կհավաքվենք այստեղ»,- հայտարարեց Արա Մելիքյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել էր «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներին:

Տպել
4152 դիտում

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան