Մեքենայություններ ԱԳԼՃԿ-ներում. Էդմոն Մարուքյանը գրություն է ուղարկել Կարեն Կարապետյանին

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարությանը վարչապետ Կարեն Կարապետյանին գրություն է ուղարկել՝ զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող՝ ԱԳԼՃԿ-ների կողմից իրականացվող մեքենայությունների վերաբերյալ, որոնց հետեւանքով նրանք հավելյալ եկամուտներ են ստանում՝ քողարկվելով ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով գազի գնի բարձրացումով (օրինակ՝ hetq.am-ի նյութը՝ «ԱԳԼՃԿ-ները դիմել են մեքենայությունների, թանկացումից հավելյալ եկամուտ են ստանում», որում մատնանշված փաստերը ներկայացրել եմ առանց փոփոխության):

Մարուքյանը գրության մասին հայտարարություն է տեղադրել Facebook-ի իր էջում եւ հրապարակել պաշտոնական գրության տեքստը՝ լուսանկարներով: «Մասնավորապես, ակցիզային հարկի թանկացումը վառելիքի շուկայում քաոս է ստեղծել, իսկ բնական գազ վաճառող գործարարներին՝ հնարավորություն տվել դիմելու խարդախությունների։

Ակցիզային հարկի՝ նախկին եւ ներկա դրույքաչափերի տարբերությունն իրենց ուսերին կրում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները։ Տնտեսվարողները գազը թանկացրել են միջինը 20 դրամով, այդպիսով ոչ միայն վնաս չկրելով, այլեւ յուրաքանչյուր խմ-ի մեջ նվազագույնը 3,3 դրամի հավելյալ եկամուտ ունենալով։ Օրինակ, 4.000 դրամ միջին արժողությամբ լիցքավորումն ակցիզային հարկի թանկացումից հետո արժե մինչեւ 4.500-4.600 դրամ։

Վարորդների ներկայացրած տվյալների համաձայն, օրինակ, Նորագավիթի ճանապարհին, Աշտարակ քաղաքում գործող ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազի գինը 190 դրամից դարձել է 210 դրամ, Վանաձորում՝ 180-ից 200 դրամ, Սեւանի եւ Ծովագյուղի հարակից ԱԳԼՃԿ-ներում 170 դրամից հասել է 190-ի։

Վարորդները սոցիալական հարթակներում նաեւ քննարկում են դեպքեր, որոնք հուշում են տնտեսվարողների կողմից իրականացվող խարդախությունների մասին։ «Քիչ առաջ Էջմիածնում լիցքավորեցի 1,6 ծավալով բալոնը եւ վճարեցի 4.850 դրամ։ Բայց նախկինում 3.500 դրամից ավելի չեմ վճարել»,- վարորդների խմբում գրառել է մեկը։ Ընդ որում, վարորդը նշել է, որ 3.500 դրամ վճարում էր Երեւանում, 210 դրամ/խմ գնի պարագայում, իսկ Էջմիածնի տվյալ ԱԳԼՃԿ-ն, այսպես ասած, նոր գներով գազը վաճառում է 190 դրամով։

Մեկ այլ անձ նշվել է. «(…) Ապարան չհասած՝ լիցքավորեցի, արժեքը կազմեց 4.600 դրամ, ընդ որում՝ 1 խմ-ի գինն այդտեղ 190 դրամ է, իսկ ես այսօր առավոտյան 210 դրամ/խմ սակագնով մեկ այլ ԱԳԼՃԿ-ում լիցքավորել էի, կազմել էր 3.700 դրամ։ (…)»։

Հայտնի փաստ է, որ ակցիզային հարկի ավելացումը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության պտուղներից է։ Սակայն, եթե մեր երկրի ներսում անբարեխիղճ տնտեսվարողները, օգտվելով առիթից, ոչ միայն հավելյալ եկամուտ են կորզում սպառողից, այլ նաեւ խաբում լիցքավորման ծավալների մեջ, ապա կառավարությունը պարտավոր է հնարավորինս արագ բացահայտել ու պատժել այդ անձանց՝ բացառելու նման մեքենայությունների ռեցիդիվն ու շուկայում տիրող քաոսին վերջ դնելու համար:

Իմ կողմից առաջարկվել է կարգավորել վառելիքի շուկայում տիրող ապօրինությունները եւ խստագույնս պատժել անբարեխիղճ տնտեսվարողներին»,- ասված է Մարուքյանի գրության մեջ:

Տպել
4540 դիտում

Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին

Տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ ՀՀ-ում զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաք է ընթանում

Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երեւան բառը (տեսանյութ)

Հայկ Խանումյանն Արցախի նախագահի թեկնածո՞ւ․ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին

ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի գործով գործով Հայաստանի կառավարությունից տեղեկատվություն է պահանջել

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին

Ինչու 2008-ին Ս. Սարգսյանը ձեռք չտվեց Քոչարյանի օրոք ապօրինի հարստացածներին ու բյուջե չվերադարձրեց թալանված միլիարդները

6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

Այրվածքներ ստացած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարարի խորհրդականներն այցելել են հիվանդանոց

Երեւանում դանակահարված 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց

Թալին-Լանջիկ-Մաստարա ճանապարհին, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Վարդենյաց լեռնանցքը՝ փակ

Լոռու մարզի Մեծավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայկական լեռնաշխարհի ամբողջ հարստությունը՝ «Թեյան» հայկական թեյերի փոքրիկ տուփերում (տեսանյութ)

Տպագրիչների խաչմերուկում տեղադրված է նոր տեսանկարահանող սարք. Սերգեյ Ղահրամանյան

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ