Այսօր հայտնի բեմադրիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը դարձավ 73 տարեկան

08/01/2018 schedule20:09

Այսօր հայտնի բեմադրիչ, ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը դարձավ 73 տարեկան: «Հայկական ժամանակ»-ը  զրուցեց նրա հետ, իմանալու վերջինիս ստեղծագործական աշխատանքի և հետագա ծրագրերի մասին:

Ծատուրյանը հրավիրվել է գլխավորելու Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնը, որտեղ էլ նա աշխատում է որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Այսօր էլ գտնվում էր Գյումրիում:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, իմ հարազատ Գյումրիում,  որ կարողանում եմ այստեղ էլ օգտակար լինել, վերջերս այստեղ մի քանի բեմադրություններ արեցի»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը: Նշեց, որ շարունակում է զբաղվել թատրոնով, կան նոր ծրագրեր և նոր նպատակներ: Իսկ մոտ ապագայում, եթե ստացվի, կբեմադրի Շանթի «Կայսրը» դրաման: Մեր հարցին, թե ինչ է այսօր պակասում հայ թատրոնին, Ծատուրյանը ասաց. «Շնորհքը, խելքը, մեսիջը հանդիսատեսին հասցնելու ճիշտ ճանապարհը:

«Առանձին մարդիկ են այստեղ հաջողությունների հասնում, ինչպես Փարաջանովն էր և էլի մի քանի հոգի, որոնք առկայծեցին ու գնացին»,- ասում է Նիկոլայ  Ծատուրյանը: Նրա խոսքով՝ այսօր էլ կան առանձին, հատուկենտ դերասաններ, որոնք իրենց գործի վարպետն են, սակայն նույն մակարդակն է, աճ չկա:

Նիկոլայ Ծատուրյանը 20 տարի աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որպես ռեժիսոր, շուրջ 25 բեմադրությունների հեղինակ է:

Դասավանդել է նաև Գաբրիել Սունդուկյանի անվ. թատրոնին կից դերասանական ստուդիայում։ 1992 թ. Սունդուկյան թատրոնից հետո Ծատուրյանը 12 տարի ղեկավարել է Երևանի «Մետրո» թատրոնը, բեմադրել է բազում ներկայացումներ:

 Ծատուրյանը հանդիսանում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր,  որտեղ աշխատել է 1973 թ-ից։ Նրա արվեստանոցը ավարտել են շուրջ 200 ուսանողներ։

Նա նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Պատահար» կարճամետրաժ կինոֆիլմում և Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» (ռեժիսոր՝ Արման Մանարյան) ֆիլմում՝ մարմնավորելով Փանջունու կերպարը: Ծատուրյանը ներկայացումներ է բեմադրել Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Արցախում, Բեյրությում, ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվերով Նյու Յորքում։ Նա 20 տարի աշխատել է Հալեպում Ադամյան թատերախմբի հետ, որտեղ բեմադրել է շուրջ 22 ներկայացումներ։

Աղունիկ Հովհաննիսյան

 

Տպել
3247 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան