Բագրատաշենի անցակետի ճանապարհը փակած ԱՊՊԱ գործակալները դիմել են վարչապետին. թարմացված

17:00- ԱՊՊԱ պայմանագիր կնքող գործակալները ճանապարհը փակելուց հետո որոշել են գրավոր նամակներով դիմել պատկան մարմիններին: Մեկը հասցեագրել են վարչապետ Կարեն Կարապետյանին, իսկ մյուսը՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Նամակների տակ բազմաթիվ գործակալներ են ստորագրել: Մեր զրույցում գործակալներն ասացին, որ սպասելու են իրենց գրությունների պատասխանին: Վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված գրության վերջում գործակալները գրել են. «Խնդրում ենք ձեր աջակցությունն այս հարցի արդար, թափանցիկ եւ օբյեկտիվ լուծման կապակցությամբ, այն է՝ վերականգնել հավասար մրցակցությունը. առաջին հերթին կարողանանք շարունակել մեր գործունեությունը եւ երկրորդ՝ հնարավորություն ունենանք վաստակել՝ ըստ մեր աշխատանքի»:

13:56- Քիչ առաջ հայ-վրացական միջպետական սահմանի Բագրատաշենի անցակետի ճանապարհը կրկին փակել են մաքսատան հարեւանությամբ գործող ԱՊՊԱ գործակալները: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ժամանել է Նոյեմբերյանի ոստիկանության պետը, որը այժմ մաքսատան տարածքում բանակցում է մաքսատան ղեկավարության հետ:

Այսօր ավելի վաղ, ԱՊՊԱ գործակալները մուտք են գործել մաքսատան տարածք եւ առաջարկել են մաքսատան ղեկավար կազմին, որպեսզի իրենց եւս հնարավորություն տան գրասենյակ բացել մաքսատան վարչական տարածքում կամ փակել գործող միակ գրասենյակը: Բացասական պատասխան ստանալով՝ վերջիններս փակել են Բագրատաշենի ճանապարհը: Նոյեմբերյանի ոստիկանության պետի ժամանելուց հետո են միայն գործակալները ճանապարհի երթեւեկելի մասն ազատել, միջադեպեր չեն գրանցվել, սակայն բանակցությունները շարունակվում են: Գործակալները կրկին անգամ դիմել են վարչապետի օգնականին, բայց պատասխան դեռ չունեն:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից ԱՊՊԱ գործակալները բողոքի ակցիաներ են իրականացնում Բագրատաշենի մաքսատան տարածքում եւ պահանջում են, որպեսզի իրենց եւս հնարավորություն տրվի մաքսատան տարածքում գրասենյակ վարձակալել: Այժմ նման հնարավորություն է ստացել միայն «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական գործակալության գործընկերը:

Տպել
2551 դիտում

Երեւանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները (տեսանյութ)

Քոչարյանի «հաղթանակը»՝ Հայաստանի ու Արցախի հաշվին. տեղի ունեցավ ամենասարսափելին

ԻՆԵԿՈԲԱՆԿ․ INECOPAY հաջողության պատմությունը ներկայացվեց Թբիլիսում

Հայաստանում որեւէ մեկը թիկնապահներով շրջելու կարիք չունի, եթե իհարկե չի գողանում ու չի թալանում․ Հայկ Սարգսյան

«Ոսկե երիտասարդություն» վարկային գիծ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուսանողական քարտով

Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ռազմական երկու համալսարաններին (տեսանյութ)

Ճիշտ ժամանակն է. ամերիկացի փորձագետները՝ Հայաստանում անցումային արդարադատության ներդրման մասին

Միացումը համազգային գերակա նպատակն է. Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը

Ապրիլին՝ մարտի համեմատ, ՀՀ պետական պարտքը նվազել է 34 մլն 800 հազար դոլարով

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀ վարչապետի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է

Շախմատի տանն անցկացվեց ԱԻՆ փրկարար ծառայության շախմատի առաջնություն

Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը կայացել է. ով է նոր տնօրենը

Չկատարած սպանության համար բանտում 46 տարի անցկացրած քաղաքացուն 1,5 մլն դոլար փոխհատուցում կտան

«Համայնքապետն ինձ պատկանող տարածքում պուրակ է կառուցում». Իջեւանի ավագանու անդամ

Երեւանի քաղաքապետարանի 128 թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար դիմել է շուրջ 2 600 մարդ

Տ. Խաչիկյանն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի փորձագետ Մեթյու Մյուրեյին

ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղեւորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը