Սադոյանը Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողին ՀՀ այցելության ուղեգիր է հանձնել

09/01/2018 schedule14:56

Հունվարի 8-ին Թբիլիսիի Կովկասյան տանը տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի՝ Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, վիրահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։

Ժյուրիի որոշմամբ ստեղծագործական մրցույթի «Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացավ Տինատին Բուկիան, առաջին տեղը զբաղեցրեց Յուլյա Չալունելին, երկրորդը՝ Գոհար Հակոբյան, իսկ երրորդը՝ Լեւան Ցալուգելաշվիլին։

«Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացած Տինատին Բուկիային դեսպան Սադոյանը պարգեւատրեց պատվոգրով եւ հանձնեց Հայաստան այցելության եռօրյա ուղեգիր, որտեղ նա հնարավորություն կունենա այցելել տեսարժան վայրեր եւ ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։

Պատվոգրեր հանձնվեցին նաեւ մրցանակային այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին:

Տեղեկանք․ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթը տեղի է ունեցել 2017 թ․ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում երեք տասնյակից ավելի հայ եւ վրացի նկարիչներ հանդես են եկել իրենց հեղինակային ստեղծագործություններով։ Հաղթողին տրամադրված ուղեգրի բոլոր ծախսերը հոգում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Տպել
873 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ