Տրանսպորտի նախարարությունը 1669 հոգու տրամադրել է տաքսի վարելու լիցենզիա

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2017թ. մուտքագրվել է 38 006 դիմում եւ գրություն, որոնցից 1 334-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 246 հարցում: ՀՀ ԱԺ պատգամավորներից ստացվել է 14 հարցում:
 
Բոլոր հարցումներին, դիմումներին եւ գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում: Նույն ժամանակահատվածում 400 քաղաքացի ստացել են ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկելու վկայականներ:
 
Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու 1669 լիցենզիա եւ ներդիր, անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 20 լիցենզիա եւ 579 ներդիր, փոստային կապի գործունեության 6 լիցենզիա եւ 11 ներդիր, արտաքին առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային եւ (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 878 լիցենզիա, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա եւ 2 ներդիր:
Տպել
1194 դիտում

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ

Սյունիքի մարզում Իրանի քաղաքացին իր մեքենայով ընկել է ձորը. նա հոսպիտալացվել է

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին