«Թոփ-Սփին»-ը մասնակցել է աճուրդի, շահել ու համագործակցության հրավիրել մյուս ԱՊՊԱ-ներին

09/01/2018 schedule19:53

ԱՊՊԱ պայմանագիր կնքող մի խումբ գործակալներ այսօր վերսկսել էին իրենց բողոքի ակցիան հայ-վրացական սահմանի՝ Բագրատաշենի մաքսակետի տարածքում:

«Հայկական ժամանակ»-ը հունվարի 5-ին գրել էր, որ մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն տարածք է վարձակալել եւ կնքում է ԱՊՊԱ պայմանագրեր, սակայն նույն վայրում տարածք վարձակալելու հնարավորություն չունեն բազմաթիվ այլ գործակալներ, որոնք մաքսատնից որոշակի հեռավորության վրա են տեղակայել իրենց գրասենյակները: Ստեղծված իրավիճակից դժգոհ գործակալներն այսօր, ինչպես հունվարի առաջին օրերին, կրկին հավաքվել էին մաքսատան տարածքում՝ պարզաբանելու համար ստեղծված իրավիճակը:

«Թոփ-Սփին» ՍՊԸ-ն պարզաբանման տեքստ է ներկայացնում՝ նշելով, որ օրինական կերպով մասնակցել է աճուրդի, շահել Բագրատաշենի մաքսակետում տարածք վարձակալելու եւ գործունեույթուն ծավալելու իրավունքը, այնուհետ համագործակցության համար դիմել մյուս բոլոր ԱՊՊԱ գործակալություններին: «Թոփ-Սփին»-ը նաեւ հերքում է մենաշնորհի դիրք ունենալու մասին տեղեկությունը: Ներկայացնում ենք պարզաբանման տեքստն ամբողջությամբ.

ԱՊՊԱ պայմանագիր կնքող մի խումբ գործակալների հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետի տարածքում իրականացված  բողոքի ակցիայի վերաբերյալ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն հայտնում է, որ 2017թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել է ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության կողմից կազմակերպված աճուրդին, ինչի մասին ժամանակին հետևել և պատշաճ կերպով տեղեկացվել էր Պետական գույքի կառավարման պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, ու շահել ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի մաքսակետում տարածք վարձակալելու և գործունեություն ծավալելու իրավունքը` Բագրատաշեն գյուղում շուրջ 11 քառակուսի մետրանոց սենյակի համար ամսական 25 000 դրամ վարձավճարով: Բացի այդ, տեղեկացնենք, որ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, որը 2013թ.-ից գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեեստրում որպես«Նաիրի ինշուրանս» ընկերության գործակալ, վերոհիշյալ աճուրդում հաղթելուց հետո, ՀՀ օրենսդրության պահանջների համապատասխան և ծառայությունների մատուցման առավել լայն տեսականի ապահովելու նկատառումներից ելնելով, դիմելէ ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին գործակալական գործառույթների պատվիրակման թույլտվություն ստանալու  և համատեղ գործունեություն իրականացնելու առաջարկով և առաջիկայում ակնկալում է դրական արձագանք ու հետագա արդյունավետ համագործակցություն, ինչն ինքնըստինքյան բացառում է մենաշնորհի մասին ոչնչով չհիմնավորված  խոսքերը:

Ինչպես գործակալների բազմաթիվ այլ պնդումներ, իրականության հետ կապ չունի նաև այն, թե իբր «Թոփ-Սփին»-ը մինչ մրցույթում հաղթելը մաքսակետի տարածքում գործունեություն է իրականցրել և միայն ՀՀ Վարչապետի միջամտության շնորհիվ է այն դուրս բերվել մաքսակետի տարածքից:

«Թոփ-Սփին» ՍՊԸ

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից ԱՊՊԱ գործակալները բողոքի ակցիաներ են իրականացնում Բագրատաշենի մաքսատան տարածքում եւ պահանջում են, որպեսզի իրենց եւս հնարավորություն տրվի մաքսատան տարածքում գրասենյակ վարձակալել: Այժմ նման հնարավորություն է ստացել միայն «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական գործակալության գործընկերը: Իսկ քիչ ուշ կրկին փակել են մաքսատան ճանապարհը, այնուհետ գրավոր նամակներով դիմել պատկան մարմիններին: Մեկը հասցեագրել են վարչապետ Կարեն Կարապետյանին, իսկ մյուսը՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին:

Տպել
2443 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի