Նորանշանակ դեսպան Մինասյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարին

09/01/2018 schedule22:56

Հունվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրի պատճենը հանձնեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Դան Նեկուլեսկուին:

Զրույցի ընթացքում պետքարտուղար Նեկուլեսկուն շնորհավորեց դեսպանին, հույս հայտնելով, որ դեսպան Մինասյանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական հարաբերությունների խորացմանը և կարևոր ներդրում կունենա հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ երկուստեք հույս հայտնելով, որ այն նոր էջ կբացի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-Ռումինիա հարաբերություններում։

Զրուցակիցներն անդրադարձան 2018թ․ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, վստահություն հայտնելով, որ այն առավել կխթանի և կզարգացնի Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների բազմակողմ և երկկողմ համագործակցությունը՝ հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ կենտրոնի կարևոր դերակատարությունը:

Կողմերն անդրադարձան նաև տարբեր ձևաչափերում համագործակցության հեռանկարներին, շեշտվեց ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորելու կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Զրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը ընդգծեց ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Ռումինիայի վարած քաղաքականության կարևորությունը, որի շնորհիվ մասնավորապես ռումինահայ համայնքը կարողացել է պահպանել իր ինքնությունը, սերտ կապերը Հայաստանի հետ, ինչպես նաև իր նշանակալի ներդրումը բերել Ռումինիայի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մինասյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդելու համար։

Սերգեյ Մինասյանը տարածաշրջանային և ռազմական հարցերով  վերլուծաբան է, քաղաքագետ, երկար տարիներ հանդիսացել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը: Նախքան նոյեմբերի 17-ի նրա նշանակումը, մամուլում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ նա նշանակվելու է Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում, սակայն նշանակվեց Ռումինիայում, ինչին հաջորդեցին հրապարակումներն այն մասին, որ հենց վրացական կողմը չի ցանկացել Մինասյանի նշանակումը:

Տպել
2119 դիտում

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Սուրեն Պապիկյանը Դաժու Յանգի հետ քննարկել է տեխնիկական համագործակցության հեռանկարները

Սամվել Թոփալյանն առաջադրվել է կանադական կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում

Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ

Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին

Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական. որոշում

Ալիևն ու Զասը հանդիպել են. ի՞նչ քննարկելու հարցեր կարող են լինել ՀԱՊԿ-ի ապագա գլխավոր քարտուղարի ու Բաքվի միջեւ

Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական չի տա. ասում են ՀՖՖ-ից

Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ. ԱԱԾ

Օսիպյանն առանձնահատուկ գոհունակություն է հայտնել ոստիկանության զորքերի նկատմամբ. վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Վայոց ձորի մարզպետը դատական հայց է ներկայացրել իրավապաշտպանի դեմ

Բակո Սահակյանը ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն է հրավիրել

9 տարի է՝ Էմմիյանը փորձում է 600-800 հազար եվրո արժողությամբ գույքը գրեթե անվճար բերել Երեւան, իսկ ՀՀ-ում ձգձգում են

Վրաստանը և Ուկրաինան իրենց ասոցացնում են Բաքվի հակաժողովրդավարական վարչակարգի հետ. Արցախի ԱԳՆ

Գազի ոլորտում կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են. վարչապետ

Քաղաքապետարանն օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին. պաշտոնական