Ռուսաստանի եւ Իրանի դեսպաններին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Ռուսաստանի եւ Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանները հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն, գրում է թուրքական Yenisafak-ը:

Թուրքիան դժգոհություն է հայտնել, որ անվտանգության գոտի հանդիսացող սիրիական Իդլիբ քաղաքի հարավարեւելյան հատվածում Սիրիայի կառավարական ուժերը որոշ տարածքներ իրենց վերահսկողության տակ են վերցրել:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում ռուս դեսպան Ալեքսեյ Յերխովից եւ իրանցի դեսպան Մուհամմեդ Իբրահիմ Ֆարդից պահանջել են, որ Ռուսաստանը եւ Իրանը ճնշում գործադրեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա: Վերջինիս գործողությունները, ըստ թուրքական կողմի, հակասում է Իդլիբում հրադադար հաստատելու մասին Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում հարվածում են տեղի ընդդիմադիր ուժերին:

Հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել, որի երաշխավորներն են Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը:

Տպել
1027 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան