Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին «քաղաքական հեղաշրջման փորձի» մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Նյու-Յորքում ներգրավված թուրք քաղաքացիների դատավարությունը «քաղաքական հեղաշրջման փորձ է»: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում թուրքական Halkbank բանկի փոխտնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դատական գործընթացը որպես «ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Կենտրոնական հետախուզական վարչության հերթական դավադրություն» է որակել:

«Նրանք, ովքեր չկարողացան ռազմական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում, այժմ դիմում են այլ քայլերի»,- հայտարարել է Էրդողանը՝ ուղղակիորեն մեղադրելով ԱՄՆ-ին 2016 թվականի հուլիս 15-ի հեղաշրջման փորձի մեջ:

Անկարան մեղադրում է նաեւ Վաշինգտոնին ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ: ԱՄՆ-ը, սակայն չի ընդունում այս մեղադրանքները:

ՆԱՏՕ-ի դաշնակիցների երկկողմ հարաբերությունները փակուղի էին մտել Թուրքիայի ձախողված հեղաշրջման փորձից հետո եւ ավելի լարվել Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ կիրառված պատժամիջոցների խախտումների մեջ մեղադրվող, Նյու Յորքում թուրքական Հալքբանկի գործադիր տնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դատավարությունից հետո:

Global Source Partners ընկերության վերլուծաբան Աթիլա Էսիլադան Նյու Յորքում ընթացող դատավարության հետեւանքները լուրջ եւ վտանգավոր է որակել' ավելացնելով, որ առաջիկայում չի բացառվում նաեւ Վաշինգտոնի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառումը: Նշենք, որ ամսական կտրվածքով Թուրքիայի ֆինանսական պարտավորությունը կազմում է շուրջ 16 միլիարդ դոլար:

Էրդողանը երեկ սպառնացել է նաեւ Սիրայի քրդական ուժերին, մասնավորապես՝ Դաեշի-դեմ պայքարում ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը համարվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը», որակելով նրանց ահաբեկչական կազմակերպություն, որը «պատասխանատու է Թուրքիայի շարունակական քաղաքական խժդժությունների մեջ»:

ԱՄՆ-ի հետ վատթարացող հարաբերությունների համատեքստում, Թուրքիան ներկայումս փորձում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Էրդողանն անցյալ շաբաթ նաեւ մեկնել էր Փարիզ, որից հետո Թուրքիայի գրեթե բոլոր իշխանամետ լրատվամիջոցներով սկսեցին հաղորդել, որ Ֆրանսիան Թուրքիայի համար առավել հուսալի դաշնակից է, քան՝ Միացյալ Նահանգները:

Հիշեցնենք, սակայն, որ թե՛ Փարիզը, եւ թե՛ Մոսկվան նույնպես աջակցում են Սիրիայի քրդական ուժերին: Այդ պատճառով բազմաթիվ վերլուծաբաններ Անկարայի սպառնալիքները վտանգավոր չեն համարում:

Միաժամանակ, որոշ փորձագետների կարծիքով, եթե Վաշինգտոնի հետ հարաբերություններում առկա վատթարացումը շարունակվի, Անկարայի կողմից նոր դաշնակիցների որոնումը, ամենայն հավանականությամբ, ավելի կաճի:

Տպել
1847 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին