Շախմատի տղամարդկանց եւ կանանց հավաքականների կազմի ձեւավորման կարգը փոփոխվել է

10/01/2018 schedule21:41

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները: Տղամարդկանց պայքարին կմասնակցի 11, կանանց պայքարին՝ 10 շախմատիստ:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է, որ այս տարվա առաջնությունները կազմակերպական առումով տարբերվում են նախորդներից.

«Հայաստանի շախմատի ֆեդերացիան նոր որոշումներ է ընդունել՝ կապված ազգային հավաքականների կազմի ձեւավորման հետ: Նախկինում տղամարդկանց եւ կանանց հավաքականներում մեկական թափուր տեղ կար, որը զբաղեցնում էին հանրապետության տվյալ տարվա չեմպիոնները: Այս կարգը պահպանվում է տղամարդկանց ընտրանու երեք անդամների համար: Հայաստանի չեմպիոնը մտնում է հավաքական, սակայն ավելացել է եւս մի թափուր տեղ, որը ֆեդերացիայի որոշմամբ զբաղեցնելու է մրցաշրջանի առաջին մի քանի ամիսներին տարբեր մրցաշարերում առավել հաջող հանդես եկող շախմատիստը:

Կանանց համար փոփոխությունները մի փոքր ավելի էական են, թեեւ սկզբունքը նույնն է: Այստեղ հավաքականում մնացել է երկու ամրագրված տեղ միայն մեր առաջատարներ Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Մկրտչյանի համար: Հայաստանի այս առաջնությանը պիտի մասնակցեն նաեւ Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գեւորգյանը, որոնք վերջին տարիներին մշտապես տեղ են ունեցել կանանց ազգային հավաքականում: Նրանք մյուսների հետ պետք է պայքարեն ընտրանիում տեղ զբաղեցնելու համար: Այս հանգամանքը կանանց առաջնությունում միջազգային կարգի վարպետի նորմա սահմանելու հնարավորություն է ընձեռել», -ասել է Աշոտ Վարդապետյանը, որը 13-րդ անգամ է որպես գլխավոր մրցավար սպասարկելու Հայաստանի առաջնությունները:

Տպել
1246 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում