Թբիլիսիում քննարկվել է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով համագործակցությունը

Վրաստանն ու Թուրքիան քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը խորացնելու, փորձի եւ ռազմական կրթության փոխանակման հարցերը:

Այս քննարկումը տեղի է ունեցել հունվարի 10-ին Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի եւ Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հանդիպման ժամանակ:

Ինչպես հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը, քննարկման ժամանակ ուշադրություն է դարձվել միջազգային առաքելություններում երկու պետությունների զինված ուժերի համատեղ ծառայությանը: Նրանք նաեւ քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ժամանակ առանձին քննարկվել է նաեւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով համագործակցությունը:

Նշենք, որ երեք երկրների պաշտպանության նախարարները եւ ԶՈւ ԳՇ պետերը պարբերաբար եռակողմ հանդիպումներ են ունենում, իսկ զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում:

Տպել
739 դիտում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ ստացել են դատարանի որոշումը

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Վաղարշյան 1 հասցեի վիճաբանությունը կրակոցներով չի սահմանափակվել. բնակիչներն ահազանգում են՝ իրենց ահաբեկում են

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Հայտարարություն մրցույթի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների

Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ ատրճանակով ու պայթուցիկով սպառնալու, ավազակության համար

Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կանանց 3 ազգային ընտրանի կունենա

Նվազել են գրիպով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Հրազդանին պատկանող անտառային տարածքը հանձնվել է պաշտոնյաների, կառուցվել են հանգստի գոտիներ

ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին. վարչապետը հանդիպել է Սումանտրա Չակրաբարտիին

Ինչու է թանկացել ցորենը եւ արդյոք այդ թանկացումը կբերի հացի թանկացման. մեկնաբանում է ՏՄՊՊՀ նախագահը

Քաղաքապետարանում նախկինում աշխատանքից ազատել են հետին ամսաթվերով, օրենք խախտելով. ահազանգ

ՔՊ-ն ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակն իրենով անելու մտադրություն չունի

Թողարկվել է նոր նամականիշ՝ «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմայով

Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի ընտրանու կազմում հավաքի է. Արթուր Ալեքսանյանը դեռ չի ապաքինվել