«Լոռիի» եւ «Էրեբունու» ներկայացուցիչները պնդում են. պայմանավորված խաղ չեն անցկացրել

Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից «Լոռի» եւ «Էրեբունի» թիմերի ներկայացուցիչները հերքում են, որ պայմանավորված խաղ են անցկացրել: 2 ֆուտբոլային թիմերի միջեւ 2017-18 մրցաշրջանի 12-րդ տուրի հանդիպումն ավարտվել է «Լոռիի» 5:0 հաղթանակով: ՈՒԵՖԱ-ն այս խաղի մասին զեկույց է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ կասկած հայտնելով, որ հաշիվը պայմանավորված է եղել: ՀՖՖ-ն դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, ԱԱԾ-ն էլ քրեական գործը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտե: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ակումբների ներկայացուցիչները վստահեցնում են, որ կասկածներն անհիմ են:

«Կարող եմ ասել միայն, որ «Լոռին» որեւէ առնչություն չունի: Մենք այդ խաղում դաշտ ենք դուրս եկել հաղթելու համար ու հասել ենք բավարար արդյունքի»,- ասաց «Լոռիի» կիսապաշտպան Արամ Սարգսյանը:

«Էրեբունու» հարձակվող Սոս Թադեւոսյանը նույնպես ընդգծում է, որ կասկածներն իրականությանը չեն համապատասխանում:

«Ո՛չ, նման բան չկա»,- ասաց նա:

«Էրեբունու» գործադիր տնօրենը Գագիկ Գալստյանը բացառեց, որ իր ակումբից ինչ-որ մեկը կարող էր այդպիսի քայլի դիմել: Նա ասաց, որ պետք է սպասել ու տեսնել՝ ինչ կպարզեն իրավապահ մարմինները:

«Մենք տեղյակ չենք, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում, ով է դիմել, ինչու: Ոչ մի բանից տեղյակ չենք: Ուր որ ֆեդերացիան դիմել է, հետաքննություն կանցկացնեն, կպարզեն՝ ինչն ինչոց է»,- ասաց «Էրեբունու» գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը՝ ավելացնելով, որ չգիտի, թե ինչն է ՈՒԵՖԱ-ի մոտ կասկած հարուցել:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը նույնպես վստահեցրել էր, որ իրենք երբեք պայմանավորված խաղ չէին անցկացնի:

«Ինչ վերաբերում է այդ խաղին, «Լոռին» խաղացել է իր ֆուտբոլը, հաղթել է 5:0 հաշվով, եւ «Լոռին» երբեւիցե ոչ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել եւ չի բերելու, եւ դա հավաստիացնում եմ»,- ասել էր նա:

Այժմ Առաջին խմբի առաջնությունում ձմեռային դադար է: 14 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռին» 32 միավորով: 2-րդ տեղում ընթացող «Արցախին» գերազանցում է 1 միավորով: «Էրեբունին» 6-րդ տեղում է՝ 16 միավորով:

ՀՀ Առաջին խմբի առաջնության 12-րդ տուր՝ «Լոռի»-«Էրեբունի»՝ 5:0

Տպել
1468 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են