Սկանդալային խաղում Էրեբունու հաղթանակի համար 7-13 գործակից է եղել

Միջազգային մի քանի բուքմեյքերական ընկերություններ 7-13 գործակից են սահմանած եղել ՀՀ 2017-18 մրցաշրջանի առաջնության 12-րդ տուրի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպման համար: Խաղը կայացել է 2017 թ. նոյեմբերի 20-ին: «Լոռին» սեփական հարկի տակ հաղթել է 5:0 հաշվով: Հանդիպման ելքն ՈՒԵՖԱ-ի մոտ կասկած է հարուցել: ՈՒԵՖԱ-ն զեկույց է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ըստ որի, խաղը կարող է պայմանավորված լինել: ՀՖՖ-ն դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ԱԱԾ-ն էլ քրեական գործը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեին: «Հայկական ժամանակի» հետ զրույցում «Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը նշել էր, որ հնարավոր է՝ ՈՒԵՖԱ-ի մոտ կասկած է առաջացրել այդ խաղի ելքի վերաբերյալ եղած խաղադրույքների քանակը:

«ՈՒԵՖԱ-ն խաղերի վերաբերյալ մոնիտորինգ է անում, եւ խաղադրույքների՝ խելամիտ քանակից ավելի լինելու դեպքում կասկած է առաջանում, ընդհանրապես եմ ասում, այս խաղի վերաբերյալ չեմ ասում, հնարավոր է՝ դրա արդյունքում է»,- ասաց նա:

Միջազգային William Hill բուքմեյքերական ընկերությունը «Էրեբունու» հաղթանակի վրա սահմանած է եղել 7, Betstars-ը՝ 13, Betway-ը՝ 10, 888sport-ը՝ 7.50, BWIN-ը՝ 7.50 գործակից: «Լոռիի» հաղթանակի վրա William Hill-ը սահմանած է եղել 1.22, Betstars-ը՝ 1.15, Betway-ը՝ 1.18, 888sport-ը՝ 1.22, BWIN-ը՝ 1.22 գործակից: ՀՀ-ում գործող Vivarobet, Totogaming, Goodwinbet, Efubet, Adjarabet բուքմեյքերական ընկերություններն այդ հանդիպման վերաբերյալ խաղադրույքներ սահմանած չեն եղել:

2 ակումբների ներկայացուցիչները անհիմն են համարում հաշվի՝ պայմանավորված լինելու կասկածները: Նրանք ընդգծում են, որ իրենց ակումբներում նման բանի մասնակից ոչ ոք չէր դառնա:

ՀՀ-ում պայմանավորված ֆուտբոլային խաղերի վերաբերյալ սկանդալ էր հասունացել նաեւ 2015 թ. վերջին: Կիզակետում «Ուլիս» ֆուտբոլային ակումբն էր: «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2»-ի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը ձերբակալվել էին:

Տպել
2662 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր