Երևան
14 °C
Ի պատասխան վերջին օրերին սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի եւ բենզինի գնային բարձրացումների վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«ՀՀ հարկային օրենսգրքով, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից, սահմանվել է դիզելային վառելանյութի ակցիզային հարկի նվազեցում՝ մասնավորապես նախկին օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար վճարվում էր 10% ակցիզային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 000 դրամ, իսկ գործող նոր օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար սահմանված է 13 000 դրամ ակցիզային հարկ՝ հետեւաբար 1 տոննա դիզելային վառելանյութի համար ակցիզային հարկի գումարը նվազել է առնվազն 22 000 դրամով:
Սակայն դիզելային վառելանյութի 1 տոննայի համար ակցիզային հարկի 22 000 դրամով նվազեցումը չի ենթադրում, որ 1 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի գինը կնվազի 22 դրամով, քանի որ որոշ տնտեսագետներ եւ վերլուծաբաններ հաշվի չեն առել բենզինի եւ դիզելային վառելանյութի խտության գործակիցը: Այսպես. դիզելային վառելանյութի եւ բենզինի ձեռքբերումները, փոխադրումը, հարկերի հաշվարկը իրականացվում է տոննայով, իսկ մանրածախ շուկայում այն վաճառվում է լիտրով՝ հետեւաբար ճշգրիտ հաշվարկներ իրականացնելու համար անհրաժեշտ է տոննայից կամ կիլոգրամից անցում կատարել լիտրի: 1տոննա բենզինը համարժեք է 1320-1335 լիտրի, 1 տոննա դիզելային վառելանյութը համարժեք է 1195-1210 լիտրի: Հետեւաբար, 1 լիտր դիզելային վառելանյութի մասով ակցիզային հարկի նվազեցումը 22 դրամի փոխարեն կազմում է շուրջ 18 դրամ (22 000/1 200):
Մյուս կողմից անհրաժեշտ է հաշվի առնել այն խիստ կարեւոր փաստը, որ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը դիզելային վառելանյութի ներմուծումը եւ իրացումը ԱԱՀ-ով չի հարկվել, իսկ դրանից հետո, ՀՀ նոր հարկային օրենսգրքով սահմանված փոփոխություններով պայմանավորված, դիզելի ներմուծումը եւ իրացումը հարկվում է ԱԱՀ-ով: Եթե այս ապրանքատեսակի վաճառքի նախկին գինը կազմում էր 380-390 դրամ, որից 18 դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը, այսինքն՝ կազմում է մոտ 372 դրամ (390-18), ապա ձեւավորված նոր գնին նաեւ պետք է ավելացնել ԱԱՀ՝ 20%-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 դրամ (372+20%):
Հանձնաժողովի կողմից մշտապես կատարվող ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ բացի վերոնշյալ գործոններից, դիզելային վառելանյութի եւ բենզինի գնագոյացման վրա ազդում են նաեւ արտարժույթի փոխարժեքի տատանումները, ձեռքբերման գների եւ տեղափոխման գների փոփոխությունները: Հանձնաժողովի կողմից բենզինի եւ դիզելային վառելանյութի շուկաներում իրականացված ուսումնասիրություններով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջեւ հակամրցակցային համաձայնության դեպքեր չեն բացահայտվել:
Բենզինի եւ դիզելային վառելանյութի շուկայում ներկայումս գործունեություն են իրականացնում «Ֆլեշ» ՍՊԸ, «Սի ՓԻ ԷՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ եւ «Մաքս Պետրոլ» ՓԲ ընկերությունները: Նշյալ ընկերությունները բենզինի եւ դիզելային վառելանյութի ձեռք են բերում ՌԴ-ից, (հիմնականում «Ռոսնեֆտ» եւ «Լուկօիլ» ընկերություններից), Բուլղարիայից եւ Թուրքմենստանից, այսինքն՝ ներկրման երկրների աշխարհագրությունը հիմնականում նույնն է»:
Երեւան քաղաքում գործող բենզալցակայանների մեծ մասը պատկանում է «Ֆլեշ» եւ «Սի Փի Էս» ընկերություններին՝ հետեւաբար նույն երկրից, նույն մատակարարներից եւ մոտավորապես համադրելի ծախսեր իրականացնող ընկերությունների բենզալցակայաններում հեղուկ վառելիքի սակագինը թանկանում է համադրելի ժամանակահատվածներում: Մյուս կողմից մայրաքաղաքում գործունեություն իրականացնող այլ բենզալցակայանները բենզինը եւ դիզելային վառելանյութը ձեռք են բերում հիմնականում վերոնշյալ երկու ընկերություններից եւ գործում են տվյալ ընկերությունների առեւտրային նշանի ներքո: Հարկ է նաեւ նշել, որ մայրաքաղաքում առկա են որոշ բենզալցակայաններ, որոնք բենզինը եւ դիզելային վառելիքը գերիշխող ընկերությունների կողմից իրացվող գնից ավելի թանկ կամ ավելի էժան գնով են վաճառք իրականացնում: Մարզերում պատկերը այլ է. որոշ մարզերում գները համապատասխանում են Երեւան քաղաքի գներին, որոշ մարզերում էլ գինը թանկ է՝ հաշվի առնելով առաքման ծախսերը: Հետեւաբար այն պնդումը, որ բոլոր բենզալցակայաններում բենզինի եւ դիզելային վառելանյութի վաճառքի գները նույնն են եւ այստեղ հակամրցակցային համաձայնության տարրեր կան, հիմնավորված չեն եւ չեն համապատասխանում իրականությանը:
Միաժամանակ, ՀՀ Մրցակցային մարմինը պատրաստակամ է բաց եւ թափանցիկ համագործակցության բոլոր այն շահագրգիռ կողմերի հետ, ովքեր ունեն կոնկրետ փաստեր՝ մրցակցային չարաշահումների վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին, խորհրդակցություն էր անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչություններն ու անձինք: Սարգսյանը հանձնարարականներ էր տվել՝ հանրությանը հստակ պարզաբանելու համար այս կամ այն ապրանքատեսակի թանկացման պատճառների մասին, ՏՄՊՊՀ-ին պատվիրել ուսումնասիրել հատկապես հացահատիկի ու ալյուրի շուկաներում գնագոյացումը, ներկայացնել պատճառներն ու առաջարկությունները:
Քիչ ուշ ՏՄՊՊՀ-ն տեղեկացրել է, որ արդեն իսկ սկսվել են հիշյալ շուկաներում ուսումնասիրություններ կատարել՝ գնաճի հետ կապված;
Մեր նախորդ հրապարակումներում մի քանի անգամ ներկայացրել ենք շուկայում առկա թանկացումներին հացի, մսամթերքի, ծխախոտի ու խմիչքների շուկաներում:
Իսկ հունվարի 19-ին՝ ժամը 17․00-ին, ԵԼՔ դաշինքը բոլորին հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ