Ադրբեջանում իբր խաղաղություն քարոզող ուսուցչի հետ պատահածը բեմադրություն է. ադրբեջանագետ

12/01/2018 schedule20:37

Եթե ադրբեջանցի ուսուցիչն իրոք խաղաղասիրական միտումներ ձեռնարկեր, արդեն վաղուց պետք է բանտարկված լիներ:

Մեր զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

Այսօր eurasianet.org-ից տեղեկացանք, որ դեկտեմբերի 28-ին Ադրբեջանում ազգայնական խմբավորումներից մեկի մի խումբ անդամներ մտել են Բաքվի թիվ 220 ավագ դպրոց ու կրակել ադրբեջանցի ուսուցչի վրա՝ խաղաղության կոչերի պատճառով:

Միջադեպից հետո ադրբեջանցի ուսուցիչը շարունակում է հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ ապրելու մասին գրառումներ կատարել սոցիալական ցանցերում: Դիմում է հատկապես երիտասարդներին, նշում, որ պետք է բացեն իրենց աչքերը, թեեւ խաղաղություն բառը գործածելու համար իր վրա կրակել են, եւ իր որդին քաղցած է մնացել:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

-Տիկին Ադիբեկյան, ի՞նչ է կատարվում իրականում:

- Թե իրականում ինչ է կատարվում, մենք չենք կարող հստակ կարծիք հայտնել, քանի որ մեդիա դաշտն այնպիսին է, որ մենք տեսնում ենք այն, ինչ մեզ ուզում են ցույց տալ, այլ ոչ թե այն, ինչ իրականում տեղի է ունենում: Իմ պատկերացմամբ, եթե այդ տղան իրոք խաղաղասիրական միտումներ ձեռնարկեր, արդեն վաղուց պետք է բանտարկված լիներ, ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն այդ հարցին պետք է անդրադառնային: Մենք ոչ սա ենք տեսնում, ոչ էլ նա: Ես չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ խաղ է, կոնկրետ ով է այս խաղը տանում, խա՞ղ է արդյոք, թե՝ ոչ, բայց այդ տղայի ակտիվությունը եւ ազատության մեջ գտնվելու հանգամանքը կասկած է հարուցում, որ դա ինչ-որ մեկի կողմից գրված սցենարով բերմադրություն է:

-Արդյոք սա պրոյե՞կտ է՝ դրսի կառույցներին ցույց տալու համար, թե Ադրբեջանում Ալիեւը որքան հանդուրժող է, որ թույլ է տալիս դպրոցներում խաղաղություն քարոզել:

-Մոտավորապես այո: Կարող է թեթեւ PR ակցիա է, այնուամենայնիվ այս ամբողջ պատմության անկեղծությունը կասկած է հարուցում: Թե հիմա ով է հեղինակը, ում շահերին են ծառայեցնելու այս պատմությունը,  ժամանակը ցույց կտա: Առայժմ դոզա-դոզա տեղեկատվություն են մեզ հասցնում, թե ինչ է կատարվում, բայց դա հակասում է Արդբեջանում նման պարագայում բնականոն գործընթացների ընթացքին: Ի՞նչ եք կարծում, եթե ինչ-որ մեկին ցանկանային սպանել, մի՞թե կուղարկեին այնպիսի մարդու, որը չհասներ նպատակին, ծուռ կրակեր. եթե նա ողջ է, ուրեմն ամեն ինչ նորմալ է:

- Ադրբեջանցի ուսուցիչը նաեւ տեսանյութ է տարածում, որում իր աշակերտները հայերի եւ ադրբեջանցիների կոնֆլիկտն են բեմադրել: Տեսանյութում խիստ ագրեսիվ կոչեր են հնչում, որոնք ոչ թե խաղաղության, այլ ըստ էության պատերազմի կոչեր են: Իրականում ադեկվա՞տ է նման  գործողությունը եւ տեսանյութը:

- Մանկավարժական տեսանկյունից լավ գործիք է, առաջին հերթին նա երեխային ցույց է տալիս, որ եթե դու ագրեսիա ես դրսեւորում, պետք է պատրաստ լինես պատասխան ագրեիսայի, եւ ավելի լավ է ընկերություն անել, քան վիճել կամ պատերազմել: Այդ առումով խաղի գործիքը դաստիարակչական առումով շատ լուրջ ֆունկցիա է կրում: Ես էդ տեսանյութի մեջ ոչ մի սարսափելի բան չտեսա: Ես ձեզ ասեմ, որ ադրբեջանցի երեխաները շատ ավելի սարսափելի բերմադրությունների են մասնակցում, ու չգիտես ինչու դա աղմուկ չի առաջացնում: Ես չեմ կարող ասել՝ ի վերջո նպատակը որն է: Բարդ թեմա է, այստեղ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները, այդ իսկ պատճառով ես առայժմ կգերադասեմ հետեւել իրադարձություններին եւ տեսնել, թե ինչ զարգացումներ կստանան:

- Հավանակա՞ն է, արդյոք, որ նշյալ ուսուցիչը դպրոցում մանկահասակ երեխաներին խաղաղության կոչերի անվան տակ հայերեն է սովորեցնում եւ նրանցից, ըստ էության, ռազմիկներ պատրաստում: 

- Միանշանակ այո, որովհետեւ եթե Ալիեւը ցանկանում էր ցույց տալ հանդուրժողականություն հայերի նկատմամբ, առաջին հերթին նա պետք է ցուցում տար Կրթության նախարարին, որ նոր դասագրքեր մշակեին, որտեղ հայատյացությունը, պատմական, բարոյական նորմերի խեղաթյուրումը վերացվեր: Բայց նման բան չկա: Մի անգլերենի ուսուցիչ, որը դուրս է եկել մի ամբողջ համակարգի դեմ... դա ծիծաղելի է, դա անհնարին է Ադրբեջանի պես երկրում:

Տպել
4102 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել