Երկրորդ խոշոր ավտովթարը Գեղարքունիքի մարզում. կա 2 զոհ, 1 վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Հովիկ Ներսիսյանը  Նաիրյան փողոցում BMW մակնիշի 34 FՍ 162 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով վարորդ Հ. Ներսիսյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Լևոն Հայրումյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ, 16-ամյա Արման Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի ճանապարհային ոստիկաններն ու մարզային փրկարարները:

Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշներով:

Ականատեսների խոսքով՝ վիրավոր Ա. Ներսիսյանը վարորդ Հ, Ներսիսյանի տղան է:  16-ամյա տղան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 

Տպել
3460 դիտում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ

Ավազակային հարձակում Երեւանում. կրկին թալանել են Varks.am-ի գրասենյակը

Դատարանում քիչ առաջ մեկնարկեց Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նիստը

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Լիլիթ Մակունց

Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով. Մակունցը՝ մարզպետների՝ իրենց պարգեւատրման մասին

Ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին. Պետրոսյան

Ի՞նչ կարծիք ունեն մարզպետները մարզպետարանների օպտիմալացման մասին

Մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգեւատրման հիմքը. պատգամավոր

Ինչպե՞ս է ՀՀ-ն կատարում ՄԻԵԴ-ի վճիռը. ՄԻՊ-ը ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում է ներկայացրել

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը

«Նաիրի Ինշուրանս ապահովագրական»-ը պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ի բացահայտումը

Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանը նշանադրվել են

Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայու՞մ են․ ՀԲՃ

Երևան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտեսվարողը այն չի սպասարկել. գործը ՏՄՊՊՀ վարույթում է

Գորիս-Սիսիան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է