6 «КАМАЗ» եւ 5 ԱԹՍ. ՀՀ մարզերը կհամալրվեն հատուկ փրկարարական ամենագնացներով

15/01/2018 schedule15:40

Հունվարի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ներկա եղավ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, այս խմբաքանակը ներառում է 6 միավոր հատուկ պատվիրված “КАМАЗ” մակնիշի վթարափրկարարական ամենագնաց մեքենա, 5 միավոր անօդաչու թռչող սարք եւ շարժական դաշտային խոհանոց:

“КАМАЗ” մակնիշի ամենագնացները նախատեսված են բարձր լեռնային գոտիների, դժվարամատչելի վայրերի, ճանապարհների, ինչպես նաեւ` անտառային հրդեհների համար: Դրանք ունեն շուրջ 800 լիտր տարողությամբ ջրային եւ փրփուրային բակ: Այս մեքենանները կահավորված են հատուկ փրկարարական տեխնիկայով եւ սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, պոմպեր, գերհզոր լուսային աշտարակ եւ այլն՝ դժվարամատչելի գոտիներում պատահարներին արձագանքելու համար: Ամենագնացների լուսային համակարգը, մասնավորապես, հնարավորություն կտա մեքենայի անձնակամզին աշխատել նաեւ գիշերային ժամերին՝ մթության պայմաններում՝ առանց հետաձգելու հրդեհաշիջման աշխատանքները: Մեքենաները կարող են տեղափոխել 6 հոգանոց անձնակազմ:

ԱԻ նախարարին ներկայացրեցին նաեւ անօդաչու թռչող սարքերը, որոնք նախատեսված են մարդկանց համար անհասանելի վայրերում մշտադիտարկում եւ իրավիճակի հետազոտություն կատարելու համար: Դրանք զինված են նորագույն տեսախցիկներով, որոնք հնարավորություն են տալիս որոնողափրկարարական աշխատանքներ կատարել անտառային եւ լեռնային պայմաններում:

Նախարարը ծանոթացավ նաեւ շարժական դաշտային խոհանոցի հնարավորություններին: Այն նախատեսված է դաշտային պայմաններում 200 հոգանոց անձնակազմին ողջ օրվա ընթացքում սպասարկելու համար:

Նախարար Տոնոյանը հանձնարարեց ստացված գույքը՝ մասնավորապես ամենագնաց մեքենաները, բաշխել հանրապետության այն մարզերում, որտեղ դրանց անհրաժեշտությունը գերակա է,  նա նաեւ հանձնարարեց ապահովել այդ մեքենաները եւ սարքավորումները սպասարկող անձնակազմի վերապատրաստման գործընթացը՝ ՌԴ-ից ժամանած մասնագետների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում պատրաստել բարձր որակավորմամբ կադրեր:

Նախարարը եղավ նաեւ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը զինված է գերարդիական կապով՝ այդ թվում արբանյակային համակարգով, պահուսատային սերվերներով, ժամանակակից մոնիտորներով եւ այլն: Կենտրոնի տեխնիկական զինումը թույլ է տալիս բարձր որակի կապ հաստատել ՀՀ ԱԻ եւ ՌԴ ԱԻ նախարարությունների միջեւ: Նշենք, որ կենտրոնի ՃԿԿ-ի տեխնիկական վերազինումը շարունակվում է:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում առկա է նաեւ «Струна-2» գերժամանակակից համակարգը, ինչպես նաեւ՝ ինժեներական, սակրավորական եւ վթարափրկարարական ուղղվածության լսարաններ, որոնք նախատեսված են համապատասխան մասնագետների վերապատրաստման համար: Այս լսարանները կահավորված են նորագույն ուսուցողական սարքավորումներով, տեխնիկայով, համակարգիչներով, ինտերակտիվ մոնիտորներով, ականազերծման համակարգերով եւ այլն: Նախարարը հանձնարարեց «Струна-2» համակարգի շահագործման մեկնարկը սկսել ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության մասնագետների վերապատրաստմամբ:

Տրամադրված գույքի մեծ մասը կհատկացվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային եւ քաղաքային տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ համաձայն ՀՀ եւ ՌԴ միջեւ ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017-18 թթ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:  

Տպել
1794 դիտում

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է