2017 թվականին Հայաստանում այրվել է 400 աղբաման. Սանիթեքին 195 հազար դոլարի վնաս է հասցվել

15/01/2018 schedule17:27

2017 թվականին Հայաստանում այրվել է 400 աղբաման: «Սանիթեք»-ի ադմինիստրատիվ բաժնից մեզ հաղորդած տվյալների համաձայն՝ մեկ աղբամանի գինը 400 եվրոյին համարժեք դրամ է, այսինքն՝ 235 հազար դրամ: Ընկերությունը միայն 2017-ին 94 մլն դրամի (195 հազար դոլար) կորուստ է կրել:

«Սանիթեք»-ի փոխանցմամբ՝ աղբամանները գերմանական են, համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Հրակայուն են եւ առաջին չորս հինգ ժամը չեն այրվում: Սակայն միայն դեկտեմբեր ամսին այրվել է 21 աղբաման, որը կազմում է 5 մլն դրամ:

Այրված կամ վնասված աղբամանները փոխվում են «Սանիթեք»-ի բյուջեի հաշվին: Յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր պատասխանատուն, ով տեղեկացնում է վնասի մասին, ծայրահեղ դեպքում աղբահանման ժամանակ եւ նկատում:

Ինչ վերաբերում է այրված կամ կորած աղբամանները փոխելուն, ապա ըստ ընկերության հավաստիացումների, երբ որ վարչական մարմինը տեղեկանում է խափանված աղբամանի մասին, հնի փոխարեն անմիջապես նորն է հայտնվում: Սակայն հարց է թե վարչական մարմինը, երբ է տեղեկանում կամ տեղեկանում է, թե՝ ոչ:

Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ Արարատյան առաջին զանգվածի շենքի բակերից մեկում հերթական աղբամանն է այրվել եւ փոխարենը նորը չի դրվել:

«Սանիթեք»-ի ադմինիստրատիվ բաժնից հաղորդում են, որ եթե իմանում են, որ աղբամանների այրման մեջ դիտավորություն կա, կամ դրանք կորչում ու գողացվում են, ապա այդ դեպքերում նոր միայն ոստիկանություն են դիմում:

Նրանց փոխանցմամբ՝ աղբամաններն ավելի շատ այրվում են ամռանը: «Սանիթեք»-ը մեծ ներդրումներ է արել Հայաստանում երեւանյան աղբահանությունը միջազգային ստանդարտներով կազմակերպելու համար, ուստի ակնկալում են, որ բնակիչները միտումնավոր կերպով վնաս չեն հասցնի թե՛ «Սանիթեքին», թե՛ շրջակա միջավայրին:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
4076 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա