Թանկացումներ Հայաստանում. հասարակական տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ

15/01/2018 schedule17:45

Հայաստանում հասարակական տրանսպորտի ու տաքսու սակագները կարող են բարձրանալ սեղմված գազի թանկացման հետեւանքով: Այս մասին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ներկայացման ժամանակ նշել է  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

Համաձայն օրենքում նոր փոփոխությունների՝ միջմարզային կանոնավոր փոխադրումների ցանցը, նշում է նախարարի տեղակալը, կազմակերպում է տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իսկ ներմարզային երթուղային ցանցը՝ համապատասխան կառավարման մարմինը:Նա նաեւ նշեց, որ նոր օրենսդրական փոփոխություններով ստեղծվելու է հանրային տրանսպորտի մեկ միասնական ցանկ:

Հիմա միասնական երթուղային ցանց ստեղծելու նպատակով նախատեսվում է միավորել միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը եւ դա վերապահել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը»,- ընդգծեց փոխնախարարը:

Խնդրի վերաբերյալ փոխնախարարին հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյան: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարիքների գնահատում իրականացվել է, հաշվի առնելով, որ որոշ բնակավայրեր դուրս էին մնացել երթուղային ցանցից: Պատգամավորի հարցի մյուսը մասը վերաբերում էր նրանք, թե ինչ սկզբունք է դրվել այդ նոր երթուղային ցանցը մշակելու հիմքում:

«Դեռ 2017-ին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ 230 համայնք չի սպասարկվում: Դրանց մի մասում կարողացանք կազմակերպել փոխադրումներ եւ այդ թիվը հասավ 170-ի: Այս նոր ծրագրով բոլոր ցանցն ընդգրկելու է բոլոր բնակավայրերը: Իհարկե, կլինեն համայնքներ, որոնք օրական 1-2 անգամ կսպասարկվեն, մյուսներն ավելի շատ: Մեր նպատակը արժանավայել փոխադրում ապահովելն է: Ցանցը կունենա միասնական օպերատոր, միասնական տոմսային համակարգ»,- պատասխանեց փոխնախարարը:

Նրա խոսքով, այս փուլում պիլոտային ծրագիր են իրականացնում, համաձայն որի՝ որոշ չափով եկամտաբեր երթուղիները փոխկապակցված լինեն ոչ եկամտաբեր երթուղիների հետ: «Այսինքն՝ տնտեսվարողը պարտավոր կլինի սպասարկել ոչ թե 1-2 երթուղի, այլ ասենք ամբողջ մարզի երթուղիները»,- ասաց նա եւ խոսեց ուղեվարձի հնարավոր փոփոխության մասին:

«Ինչ վերաբերում է ուղեվարձի փոփոխությանը, ապա գինն այսօր ազատականացված է, բայց իրականում կա մեթոդոլոգիա, որով հաշվարկվում է գների գոյացումը եւ կա հնարավորություն վերահսկելու, որ անհարկի բարձր գներ չլինեն»,- ընդգծեց նա:

Ուղեվարձի մասին հարց ուղղեց նաեւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա հետաքրքրվեց, թե սեղմված գազի թանկացման հետեւանքով հասարակական տրանսպորտն ու տաքսին չե՞ն թանկանա: Գագիկ Գրիգորյանն նշեց, որ թանկացումները ՀՀ-ում սրսկվել ու այժմ դեռ ուսումնասիրություններ են կատարվում: Նա ընդունեց, որ վառելիքի գինը տեսակարար մեծ կշիռ ունի ինքնարժեքում:  

«Դրա ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե մինչեւ հիմա գործող սակագները որքանով էին վերադարձնում ներդրողի կամ փոխադրողի ծախսերը: Եթե դրանք զրոյի մակարդակում էին գտնվում, ապա գները կունենան բարձրանալու միտում»,- եզրափակեց Գագիկ Գրիգորյանը:

Տպել
3987 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է