Չաշխատող, բայց աշխատավարձ ստացողներ Վանաձորի որոշ մանկապարտեզներում

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցված ի թիվս այլ քրեական գործերի, մի քանի քրեական գործեր էլ հարուցվել են Վանաձորի մի շարք մանկապարտեզներում կատարված պաշտոնեական կեղծիքի, փաստաթղթեր կեղծելու դեպքերով:

Armtimes.com-ին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցված 3 քրեական գործից երկուսը վերաբերում են Վանաձոր համայնքի համայնքային ենթակայությամբ գործող մի քանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում բացահայտված պաշտոնեական կեղծիքի, փաստաթղթեր կեղծելու դեպքերին.

« ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործերից մեկը հարուցվել է 2017 թվականի օգոստոսի 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի, մյուսը՝ սեպտեմբերի 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործերը հարուցվել են 2016թ. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործման, բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաեւ համայնքային սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության շրջանակներում ՀՀ Վերահսկիչ պալատի կազմած ընթացիկ հաշվետվությունը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվելու արդյունքում»,- հայտնեց բաժնի պետը:

Մեր տեղեկություններով՝ դեռեւս որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Մեզ հաջողվեց պարզել, որ տնօրեններն, ըստ վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների, աշխատակիցներ են գրանցել, որոնցից մի քանիսը ամիսներով աշխատանքի չեն ներկայացել, փոխարենը նույն ժամանակահատվածում ե՛ւ աշխատել են մանկապարտեզում, ե՛ւ սովորել ԲՈՒՀ-ում, որը ֆիզիկապես պարզապես անհնար է: Եղել են նաեւ մարդիկ, ովքեր լինելով գրանցված աշխատող, անգամ երկրից են ամիսներով բացակայել, ինչը քննության ընթացքում հաստատվել է:

Տպել
1882 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է