Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

ՀՀ տրանսպորտի, կապի, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տաքսու ոլորտը կանոնակարգելու նպատակով օրենսդրական նախագիծ է մշակել, որը ներքին քննարկման է դրվել: Նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում չցանկանալով մանրամասներ հայտնել նախագծի բովանդակության վերաբերյալ, միայն նշեց նախագծի նպատակը:

- Պարոն Մելքոնյան, նախարարության կողմից մշակված նախագծի վերաբերյալ խնդրում եմ մանրամասներ հայտնեք:

- Ընդհանուր առմամբ՝ ինքը շատ հում նախագիծ է, որը քննարկման փուլում է: Անգամ մենք Ազգային ժողովում ենք քննարկում եւ շահագրգիռ բոլոր կողմերի հետ ենք քննարկում՝ ինչպես էլեկտրոնային տարբերակով աշխատողների, այնպես էլ փաստացի աշխատողների հետ: Դեռ վերջնական համաձայնեցված նախագիծ չունենք: Հենց որ ունենանք, կքննարկենք հասարակության հետ եւ մամուլով կտարածենք:

- Բոլոր դեպքերում նախագծի կառուցվածք կա, չէ՞, որը քննարկում եք:

- Մենք ուզում ենք, որ բոլորը լինեն հարկատու, բոլորը լինեն հավասար մրցակցային դաշտում: Անկախ նրանից՝ ինչպես է ծառայություն մատուցում, ինչ մեխանիզմով է մատուցում, ինչ միջոցներով է մատուցում, պետք է որակը լինի տեղը, անվտանգությունը՝ տեղը: Մրցակցություն, որակ եւ անվտանգություն:

- Գործող օրենսդրությամբ աջ ղեկ մեքենան տաքսու լիցենզիա չի ստանում, ձեր տեսանկյունից անվտանգության էլ ի՞նչ հարց կա:

- Ինչի՞ չի տալիս, որովհետեւ 2006 թվականի օրենքով այդ դրույթը ֆիքսված է, որ աջ ղեկով մեքենաները լիցենզավորման ենթակա չեն: Նաեւ երկդռնանի մեքենաները՝ չհաշված բեռնախցիկի դուռը: Նման կոմպոնենտներ կան, որոնք որ ենթակա չեն լիցենզավորման:

- Ի՞նչ եք մտածել անվտանգության կոմպոնենտն ուժեղացնելու տեսանկյունից, որը ներառվել է նախագծում:

- Քննարկում ենք: Այո՛, անվտանգությունը պետք է բարձրանա: Այսինքն՝ անվտանգության հիմնական գործիքակազմը ո՞րն է, որ այնպիսի լիցենզավորման մեխանիզմ լինի՝ էլեկտրոնային լիցենզավորման, վերահսկողության այնպիսի մեխանիզմներ լինեն, որ ՀՀ-ում չլիցենզավորված տրանսպորտային միջոցներ չունենանք: Դա իրենից չի՞ ենթադրում անվտանգության կոմպոնենտ: Դա է ամբողջ հարցը: Մենք հենց որ արդեն մի քիչ հստակ նախագիծ ունենանք, կքննարկենք:

- Ճի՞շտ է, որ անհատ տաքսի վարորդ հասկացություն չի լինելու նախագծով:

- Անհատ տաքու վարորդ ասելով նկատի ունեք ֆիզիկական ա՞նձ, թե՞ անհատ ձեռնարկատեր:

- Ֆիզիկական անձ:

- Անհատ տաքսու վարորդներ, իհարկե, լինելու են, բայց ֆիզիկական անձինք քննարկման փուլում են: Եթե հանկարծ ինչ-որ բան փոխվի, ովքեր որ լիցենզավորված են, հնարավորություն է ընձեռվելու շարունակել գործունեությունը:

- Այսինքն՝ եղածին թողնում եք աշխատեն, նորերին չե՞ք տալիս լիցենզիա: Այդ տրամաբանությունն է դրվելո՞ւ:

- Այո:

- Մի փոքր պարզեցնենք ձեր միտքը: Խոսքն այն անձանց մասին է, որոնք ունեին մեկից ավելի մեքենա եւ տաքսի ծառայություն էին մատուցում (գրանցվելով որպես ԱՁ): Օրինակ՝ անհատ ձեռներեցն ունի 5 մեքենա եւ տաքսու ծառայություն է մատուցում:

- Իրենց որեւէ վտանգ չի սպառնում: Խոսքը վերաբերվում է այն նոր լիցենզավորվող ֆիզիկական անձանց, որոնք որ նոր ցանկություն են հայտնելու ձեռք բերելու լիցենզիա: Բայց դրանք դեռեւս քննարկման փուլում են: Մենք գտնում ենք, որ դրանք այն մեխանիզմները կարող են լինել, որոնք առաջ կբերեն հավասար մրցակցային դաշտ:

- Մյուս տեղեկությունն էլ պարզաբանեք: Նախագծով արդյո՞ք առաջարկվելու է 6 տարուց  ավելի հին մեքենաներով տաքսի ծառայություն մատուցելն արգելել, լիցենզիա չտալ նման մեքենաների համար:

- Դրանք բոլորը քննարկման թեմա են: 6 կլինի, 8 կլինի, կլինի, թե՝ չի լինի:

- Այսինքն՝ հնարավոր է այդ դրույթը ընդհանրապես չլինի՞:

- Այո, հնարավոր է, որ ընդհանրապես չլինի:

- Այդ դեպքում որակն ինչպե՞ս եք ապահովելու, որի մասին քիչ առաջ նշեցիք:

- Նորից եմ կրկնում՝ 6 է, 8 է, 10 է, կլինի, թե՝ չի լինի, դրանք բոլորը դեռեւս քննարկման փուլում են: Բավական այլ մեխանիզմներ էլ մենք ունենք որպես գաղափարներ, որոնք դեռ ներառված չեն նախագծում:

- Երբ նախագիծը կդրվի հանրային քննարկման:

- Հստակ ժամանակ չեմ կարող ասել, հավանաբար մոտ ժամանակներս:

- Ավելի կոնկրետ:

- Առաջիկա ամսվա ընթացքում հնարավոր է:

Տպել
4710 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները