Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար տարին կսկսվի պրեմիերաներով

21/01/2018 schedule11:22

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար տարին կսկսվի նոր պրեմիերաներով: Այս պահին դերասանուհին մասնակցում է «Տրամվայ ցանկություն» ներկայացման փորձերին, որը դրամատիկականում առաջին անգամ հանդիսատեսի դատին կներկայացվի փետրվարի տասներկուսին:

Այս պահին ի՞նչ բեմադրության եք պատրաստվում եւ ինչ սերիալներում եք նկարահանվում:

Գարնանը մեկ այլ պրեմիերա է սպասվում հանդիսատեսին, Ժան նշանյանի հիմնադրմամբ «Եկեք անկեղծ խոսենք» բեմադրությունը, Արթուր Ութմազյանի հետ պատիվ ունեմ խաղալու:

Հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Բացիր աչքերդ» հեռուստասերիալում եմ նկարահանվում այս պահին: Կա եւս մի հեռուստասերիալ, որը Արմենիա պրեմիումով է եթեր հեռարձակվելու:

- Կա՞ մի ներկայացում կամ ֆիլմ, որում կուզենայիք գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել:

- Այդ իմաստով ես բախտավոր դերասանուհի եմ, որովհետև ինձ բախտ է վիճակվել գրեթե միշտ մարմնավորել գլխավոր հերոսուհու կերպար: Դերասանի համար շատ ավելի կարևոր է, թե իր ասելիքն ինչպիսին է, ինչ կերպար է մարմնավորում: Կարող է լինել երկրորդական, կամ փոքրիկ դեր, բայց այնքան խոսուն, աշխատատար և հանդիսատեսի համար տպավորիչ, որ շատ ավելին լինի, քան կենտրոնական գլխավոր դերը:

Մի անգամ, խոսելով իրականության արատավոր բարքերից, հարցազրույցներից մեկում ասել էիք, որ ինչպես մարդկանց միջանձնային հարաբերություններում, այնպես էլ աշխարհաքաղաքական շատ հարցերում ձեզ շատ բան դուր չի գալիս և դա կարող է ձեզ հունից հանել. կասե՞ք խոսքն ինչին է վերաբերվում:

Այսօր հատկապես վիրտուալ տիրույթում ինձ բարկացնում և զարմացնում է դատավորի կամ ուսուցչի դեր ստանձնած հայ հասարակության պահվածքը: Իրավիճակից անտեղյակ, իրենց իրավունք են վերապահում բոլորի և ամեն ինչի մասին գնահատականներ տալ: Շատ բան կարելի է շտկել մեզանում, իսկ մենք ինչպես ենք վարվում մարդու հետ, ինչպես ենք շողոքորթում վերադասներին, ինքներս ինչպիսին ենք: Ոսկեղենիկ հայերենով ճոռոմ-ճոռոմ բաներ են ասում:

- Երևանի մասին խոսելիս միշտ ասում եք «իմ քաղաքը, իմ մանկությունը»: Ի՞նչ է փոխվել Ձեր մանկության քաղաքում այսօր:

 Այսօր իմ քաղաքում արատավոր երևույթներն են շատացել, բայց միևնույն է, դրանց կողքին կան շատ լավ բաներ: Եթե համեմատում ես աշխարհի այլ քաղաքների հետ, մեր քաղաքն ունի իր առավելությունը շատ ու շատ հարցերում: Երևանին վերաբերվելը կենսակերպ է, զգացմունք է, իսկ եթե այն քոնն է, դու սիրում ես ինչ էլ որ լինի, բոլոր վատ կողմերով: Եթե այսօր Երևանի ծայրամասերում բնակչությունը վատ իմաստով կտրուկ տարբերվում է, դա մեր մեղավորությունն է:

 - Մամուլում ձեր մասին գրել էին, «16 տարեկանում նա ստացավ իր առաջին աշխատավարձն ու տվեց մայրիկին, որպեսզի գնումներ անի պահածո պատրաստելու համար»: Խոսեք մի փոքր այդ մասին, ինչ կյանքով եք ապրել, հե՞շտ է տրվել ձեզ ամեն ինչ, թե՝ ոչ:

Ինձ հեշտ է տրվել: Ծայրահեղ բաների միջով չեմ անցել: Բոլոր այն դժվարությունները, որ կան, դա կա ցանկացած մասնագիտությունում, ցանկացած գործում:

- Սոցիալական ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր Հայաստանում, ի՞նչ հիմնական դժվարությունների է հանդիպում արվեստագետն այստեղ, ի՞նչ խոչընդոտներ կան:

 - Ընդհանուր երկրի սոցիալական վիճակն անդրադառնում է տարբեր բնագավառներում գործ ունեցող մարդկանց վրա, ինչու չէ, նաև թատրոնի: Դժվար է միայն թատրոնում աշխատելով նորմալ ապրել, կամ ապրել, դրա համար գոյություն ունեն այլ ծրագրեր, դերասանները շատ-շատ են աշխատում:

Այսօր քիչ թե շատ շնորհքով դերասանները գրեթե բոլորը զբաղված են: Իհարկե, այստեղ էլ կան աստիճաններ, տեղեր, յուրաքանչյուրը իր հոնորարով, իր վաստակով:

Բայց գրեթե միշտ դերասանը պետք է այլընտրանք ունենա, կողքից սերիալներում նկարահանվի, կամ այլ միջոցառումներ անի: Թատրոնի վրա դա այնքանով չի անդրադառնում, որ ունենք տարբեր ժանրի ներկայացումներ և հանդիսատեսի պակաս գրեթե չենք ունենում, անգամ եթե հասարակության սոցիալական վիճակը ծանր է:

 - Դուք մեքենա վարու՞մ եք: Եթե տեղյակ եք, ապրիլի 1-ից հետո կարգելվի աջ ղեկով  մեքենաների ներմուծումը, իսկ մինչ այդ արդեն աջ ղեկով մեքենա ունեցողները կարող են ազատ շահագործել դրանք, ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:

Ես վարում եմ, բայց իմ մեքենան ձախակողմյան է: Իրավիճակին և խնդիրն լավ չեմ տիրապետում, կդժվարանամ պատասխանել այդ հարցին:

                                                                                                         Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
2485 դիտում

ԵՄ-«Թումո» համատեղ նախաձեռնություն. կառուցվելու է ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Լիմոնադ արտադրողները հանդիպել են կառավարության անդամներին և փոխվարչապետին. օրինագիծը կվերանայվի

Թեհրանի օդանավակայանում 50 ուղեւոր տեղափոխող ինքնաթիռ է հրդեհվել. հասցրել են էվակուացնել ուղեւորներին

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

27-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հեչ անհարմար չե՞ս զգում… Վահան Շիրխանյանի նամակը Ռոբերտ Քոչարյանին

Ճիշտ կլինի, որպեսզի հարգելի սեւազգեստ մայրերին ներկայացնեն իրենց փաստաբանները․ վարչապետ

Դուռը կբացենք, բայց համայնքապետը ներս չպիտի մտնի, ինքը հրաժարական պիտի տա

Երեւանի կենդանաբանական այգում կապիկ է ծնվել

Մահացել է Օլիմպիական խաղերի ամենահավատարիմ երկրպագուն

Ո՞նց կարող ա նման բան լինի. Սպիտակի մշակույթի տան տնօրենը պարզաբանում է ստեղծված իրավիճակը

«Ավան»-ի հոգեբուժարանում հիվանդին դուրս գրելը և անվճար դեղորայքի փաստաթուղթը 20000 դրամ են արժեցել. քրգործ է հարուցվել

Նոր իշխանությունները հին ծուղակում չեն հայտնվելու

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր

Երևանի պատվիրակությունը տրանսպորտային բարեփոխումների հարցով մեկնել է Չեխիա

Սպանություն Երեւանում. երիտասարդը մահացել է՝ հիվանդանոցում գիտակցության չգալով (լուսանկարներ)

Հայտարարություն մրցույթի մասին

«Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

ՀՀ հավաքականը վաստակել է բրոնզե մեդալ՝ հրաձգության Եվրոպայի առաջնությունից

Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին եւ ես շատ ուրախ կլինեի նման հնարավորության համար․ Նիկոլ Փաշինյան